23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծեծողը փոխոստիկանապե՞տ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսեւորած դաժանությամբ եւ բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո […]

Պաշտոնը թողեց և հայտնվեց հիվանդանոցում. ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց՝ նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ, բժիշկներն ինձ մոտ են»,-ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության […]

Փաշինյանը տալիս է Ծառուկյանին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյաևն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: Օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ […]

Տեղի ունեցավ այն, ինչ կոչվում է գունավոր հեղափոխություն. Իրավունք

Հայաստանը, ինչպես ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ,  հայտնվեց աշխարհաքաղաքական հսկայական ճեղքվածքի մեջ, տեղի ունեցավ այն, ինչ կոչվում է գունավոր հեղափոխություն՝ ամերիկյան, արեւմտյան տեխնոլոգիաները ծառայեցին իրենց նպատակին: Դրա վրա ծախսվել են հսկայական ռեսուրսներ, եւ սա նոր բան չէ, այս իրավիճակը հասունացվել է երկար տարիներ եւ բերվել, հասցվել «տրամաբանական» ավարտին»: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն այսպես […]

«Ոտքը գազին պետք չի դնել». Առավոտ

«Ունենք կայունացած ճգնաժամ»,-սա ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանի գնահատականն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:Երեկ նա նկատեց կա հակահեղափոխության հնարավորությունը, եւ չբացառեց, որ ՀՀԿ-Ը կփորձի ինչ-որ սցենարներ գործի դնել: «Մենք ունենք մի գործընթաց, որի վաոելիքն ու Էներգիան տալիս Է ժողովուրդը, սա չի կարող իր արտացոլումն ու կոնֆլիկտները չստեղծել արտաքին քաղաքականության ճակատում, որքան Էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացումներ տա ԵԱՏՄ-ից […]

Սեֆիլյանը Փաշինյանի միջամտության կարիքը չունի. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապել հատկապես քաղբանտարկյալների հարազատներն ու համակիրները։ Փաշինյանի ընտրվելու նախորդ օրը «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց, ինչն էլ հիմք հանդիսացավ այնպիսի խոսակցությունների, թե անհապաղ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարայնը, Շանթ Հարությունյանը, «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն։ Երեկ էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասել էր՝ մի փոքր […]

Կտեղափոխվի. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանին, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահի, տրվել էր այն ծառայողական առանձնա­տունը, որտեղ նա իր նախագահու­թյան 10 տարիների ընթացքում ապ­րել է: Կառավարության նման որոշ­ում ընդունվել է արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիման վրա: Երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, կառավարության աոաջին նիստում ցուցադրաբար հայտարարեց, որ հրաժարվում է այդ առանձնատան սեփականատերը լինելուց: Սերժ Սարգսյանի առանձնատ­նից հրաժարվելու հայտարարությու­նից հետո, […]

ԳՇ պաշտոնյաները կեն­թարկվեն խստագույն պատասխանատվության

Երեկ Բաղրամյան 26-ից ուղիղ եթերում վարչւսպետ Նիկոլ Փաշինյանը անդրա­դարձավ ցավոտ մի խնդ­րի, երբ ծնողները ստիպ­ված են բանակային իրենց որդիների համար ուղարկել զինվորական կոշիկներ, ներքնաշորեր, հիգիենայի պարագաներ: «Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ­ների առաջ եւ ստացել հավաստիացում, որ կարող եմ պաշտոնապես հայտարարել հետևյալը, ժամկետա­յին զինծառայողների մեր հարգելի եւ […]

Որտեղ կհանգրվանի Վիգեն Սարգսյանը. Ժամանակ

Պաշտպանության Նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի՝ մայիսի 9-ի մամուլի ասուլի­սի ընթացքում հնչած ամենաբազմազան հարցերի շարքում բացակայել է թերեւս կարեւորներից մե­կը՝ նրա հետագա կուսակցական դերակատարումը եւ ընդհանրա­պես պատկերացումներն այն քաղաքական ուժի կամ թիմի հետա­գայի մասին, որ ներկայացնում է Սարգսյանը: Առավել եւս, որ ասուլիսի ընթացքում խոսելով թե’ տեղի ունեցած կամ ունեցող իշխանափոխության, թե’ ՀՀԿ հե­տագա դիրքավորման մասին, թե’ […]

Շարմազանովի հայտարարությունը. Ժողովուրդ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի: «Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում,- ասել է Շարմազանովը՝ հավելելով,- եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի