25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որտեղ կհանգրվանի Վիգեն Սարգսյանը. Ժամանակ

Պաշտպանության Նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի՝ մայիսի 9-ի մամուլի ասուլի­սի ընթացքում հնչած ամենաբազմազան հարցերի շարքում բացակայել է թերեւս կարեւորներից մե­կը՝ նրա հետագա կուսակցական դերակատարումը եւ ընդհանրա­պես պատկերացումներն այն քաղաքական ուժի կամ թիմի հետա­գայի մասին, որ ներկայացնում է Սարգսյանը:

Առավել եւս, որ ասուլիսի ընթացքում խոսելով թե’ տեղի ունեցած կամ ունեցող իշխանափոխության, թե’ ՀՀԿ հե­տագա դիրքավորման մասին, թե’ նոր կառավարությունում տեղի չհավակնելու իր անձնական որոշման մասին՝ անկախ առաջարկներից, Վիգեն Սարգսյանը պարբերաբար ընդգծել է քաղաքական թիմի գործոնը: Իսկ ինչ­պե՞ս է տեսնում իր քաղաքական թիմի ապագան Վիգեն Սարգսյանը, որը ՀՀԿ ԳՄ անդամ է, անդամակցել է կուսակ­ցությանը 2016-ի նոյեմբերին, հայտնի իրադարձություններից հետո: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանն էլ ապրիլի 26-ին դրել է կուսակցության նախա­գահի փոփոխություն քննարկելու հարցը:

Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը, համենայնդեպս ներկայիս դասավո­րության պայմաններում, կարող է դի­տարկվել ՀՀԿ նոր նախագահի թեկնա­ծու, եթե, իհարկե, տեսնում է իր քա­ղաքական ապագան հենց ՀՀԿ շրջա­նակում: Մյուս կողմից՝ դա պետք է են­թադրի թերեւս ՀՀԿ արմատական վերափոխում, այլապես Վիգեն Սարգսյանը պատկերացնում է թերեւս, թե ինչպիսի հասարակական ընկալում է սպասվում իրեն ներայիս ՀՀԿ պատկե­րով ու նմանությամբ կուսակցության նախագահի պաշտոնում:

Իհարկե, Սարգսյանը կարող է եւ հայ­տարարել դրան չհավակնելու, այդպի­սի մտադրության բացակայության մասին: Բայց բոլոր դեպքերում դա չի հանում հարցը, թե նա ինչպես է տես­նում սեփական կուսակցության ապա­գան որեւէ կոնֆիգուրացիայի պարա­գայում:   Մինչդեռ, խոշոր հաշվով, պաշտպանության նախարարությու­նից հեռանալուց հինգ րոպե պակաս գտնվող գործչի մասով առավել հե­տաքրքիր ու արդիական է հենց դա, որեւէ պարագայում, այդ թվում՝ այն քաղաքական պատասխանատվու­թյան, որ ենթադրվում է նախարարի պաշտոնում:

Վերջին հաշվով, համենայնդեպս, քա­նի դեռ ՀՀԿ-ն խորհրդարանի դե յուրե մեծամասնությունն է, կուսակցության ներսում առկա հնարավոր վերափո­խումները ունեն համապետական քա­ղաքական նշանակություն, իսկ Վիգեն Սարգսյանն այս դեպքում այլեւս գործիչ է, որը մեկուկես տարի զբաղեցրել է Հայաստանի կարեւորագույն պաշտոննե­րից մեկը, եւ ըստ այդմ՝ կամա թե ակա­մա, հանդիսանում է առանցքային կա­լիբր, եւ հետեւաբար խնդիրն այն է, թե ինչ տեղ եւ դեր է ունենալու այդ կալիբրը նոր իրավիճակում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ