25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԳՇ պաշտոնյաները կեն­թարկվեն խստագույն պատասխանատվության

Երեկ Բաղրամյան 26-ից ուղիղ եթերում վարչւսպետ Նիկոլ Փաշինյանը անդրա­դարձավ ցավոտ մի խնդ­րի, երբ ծնողները ստիպ­ված են բանակային իրենց որդիների համար ուղարկել զինվորական կոշիկներ, ներքնաշորեր, հիգիենայի պարագաներ:

«Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ­ների առաջ եւ ստացել հավաստիացում, որ կարող եմ պաշտոնապես հայտարարել հետևյալը, ժամկետա­յին զինծառայողների մեր հարգելի եւ սիրելի ծնող­ներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ որ ձեր զավակներին ու­ղարկել եք հայոց բանակ ծառայության: Եվ հետեւա­բար մեր պետությունը պարտավոր է ձեր զավակնե­րին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, սկսած հի­գիենայի պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով եւ, իհարկե, սննդով»,- ասել է Փաշ­ինյանը ծնողներին նաեւ կոչ անելով նման խնդիր ծագելու դեպքում անպայման ահազանգել մամուլին կամ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար էդուարդ Աղաջանյանին: Վարչապետը հավաստիացրել է, որ նշված խնդիրը չլուծելու դեպքում ԳՇ համապատասխան պաշտոնյաները կեն­թարկվեն խստագույն պատասխանատվության:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում; 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ