08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնը թողեց և հայտնվեց հիվանդանոցում. ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց՝ նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ, բժիշկներն ինձ մոտ են»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՔՀԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը:

Մեր հարցին, թե մարտի 1-ի գործով բացահայտումներ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքեց. «Էդ իմ գործը չի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ