25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաներո՞ւմ, թե՞ ներում. Առավոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրն անդրադառնալով Սասնա Ծռեր-ի գործին՝ ակնարկեց մի քանի գործիքակազմերի մասին, որոնք հնա­րավոր է կիրառվեն քաղաքական դրդապատճառներով կալանա­վորվածների հարցում:

Խոսբ գնաց համաներման եւ ներման ինստիտուտների մասին: Շատերը չեն տարբերակում այդ ինստիտուտների տարբերությունը: Թերթի րուցակիցը ՀՀ փաստաբան­ների պալատի անդամ, ճանաչ­ված փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, այս կապակցությամբ հղում կատարելով ՀՀ Սահմանադրու­թյան 135-րդ հոդվածին՝ տեղե­կացրեց, որ համաձայն նշյալ հոդ­վածի՝ հանրապետության նա­խագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:

Ներման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կե­տի համաձայն՝ ներումը մարդասի­րական դրսեւորում է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը այդ օրենքով սահ­մանված դեպքերում եւ կարգով հանցագործության համար դա­տապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ներման խնդրագիրը գրավոր դիմումն է, որը ներկայացնում է հանցագոր­ծության համար դատապարտ­ված անձը:

Այսինքն՝ ըստ փաստաբանի, ներման համար անհրաժեշտ պայման է, որ 1/ անձը դատապարտված լինի համապատասխան դատարանի կողմից, եւ այդ դատավճիռը մտած լինիօրինական ուժի մեջ, եւ 2/ դատա­պարտված անձը գրավոր ձեւով դիմի իրեն ներում շնորհելու խնդրանքով:

Իսկ ՀՀ Սահմանադրության 11 7-րղ հոդվածի հաճաձայն՝ Ազ­գային ժողովը, կառավարության աոաջարկությաճբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

«Սա նշանակում է, որ համաներումն իրականացվում է բացառա­պես ԱԺ-ի կողմից կոնկրետ օրենք ընդունելով, որում հստակ սահ­մանվում են այն չափանիշները, ըստ որի՝ դատապարտված անձինք կարող են ազատվել պատ­ժի կրումից»,- նշեց փաստաբանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ