22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Ժամանակ

Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական: Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը: Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության […]

Կառավարության ծրագրում պետք է լիներ մեկ նախադասություն. Հայկական Ժամանակ

Այսօր ՀՀ Ազգային ժողովը կքննարկի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեւավորված կառավարության ծրագիրը: Դժվար չէ կան­խատեսել, որ ՀՀԿ խմբակցությունը, որը երեկ դարձավ խորհրդա­րանական փոքրամասնություն, սկսելու է քննադատել ծրագիրը: Ու պետք է նշել, որ այդ քննադատությունը կլինի տեղին: Կառավարու­թյան ծրագիրը խիստ խոցելի է: Անկասկած, ՀՀԿ-ն քննադատելու է հեղափոխական կառավա­րությանը, որ իր ծրագրում որեւէ կոնկրետ ցուցանիշ չկա: Կառա­վարությունը իր […]

Սա ինկվիզիցիայի դարաշրջան չէ. ի՞նչ էին անում Վազգեն Առաջինին. Հրապարակ

Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ շարժում է սկսվել:Կարգալույծ արված հոգեւորական­ները պահանջում են նրա հրաժարա­կանը: Երեկվանից բաց նամակներով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խորեն վարդապետ Հով­հաննիսյանը հացադուլ է հայտարա­րել: Ձեւավորված շարժումը նույնիսկ անուն ունի՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»: Կաթողիկոսին զանազան մե­ղադրանքներ են առաջադրում, թեմերի՝ մոմավառությունից գոյացած նվազ բյուջեն հարկելուց մինչեւ չաղո­թող կաթողիկոս լինելը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիվանապետ […]

Էժան ենք պրծել. Հրապարակ

Այդպես էլ չիմացանք, թե մեր հարգարժան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ տպավորիչ պատվիրա­կությամբ այցը «տո լի Բիշքեք, տո լի Աստանա» ինչքան նստեց պետության վրա: Իր պատմելով՝ էժան են պրծել, որովհետեւ թռել են վարչապետի օդա­նավով, բայց այսպես չի լինի, թվեր ասեք, թվեր, փողը հաշիվ է սիրում: Այցի բարոյական կողմի մասին էլ դեռ չենք խոսում: ԱՊՀ-ի այդ ինչ […]

Հարկավոր է կանգ առնել. Առավոտ

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվ­տանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ [կայուն վիճակ հաստատելու- Ա. Ա.] գործում իրենց ազդեցությունը […]

Ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Ժամանակ

Իրավապահ մարմիններին մոտ թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձություննե­րի ՛ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքն­նությունը կարեւոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խա­ղաղ ցուցարարների դեմ իրակա­նացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղա­քացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ թերթի աղբյուրի, Գ.Գրիգորյանը հար­ցաքննության ժամանակ […]

Ռումբ՝ պետականության հիմքերում. Ժողովուրդ

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանէ պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի եւ շատ արագ կհանգեցնի ճգ­նաժամի: Եւ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսետրումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որեւէ մեկն այլեւս չունի կայուն […]

Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդներին. Փաստ

Երեկ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրե­րի հետաձգման մասին: Բացի այդ, նա նշված ծրագրերի ծախսերի առումով որոշ կասկածներ հայտնեց: Նախարարի կողմից բարձրացված կասկածների շուրջ թերթը փորձե­լ է պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից: «Ցանկացած գործողություն, որն արվում է, կարելի է կասկածել: Եթե […]

Սերժ Սարգսյանը երկու կարեւոր հարց է լուծում. Փաստ

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ-ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նա­խագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլւսկյանի, մյուս բոլոր ՀՀԿ- ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցու­թյունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ […]

Ուշագրավ զարգացումներ Ազգային ժողովում. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է  խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաեւ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր: Օրաթերթի տեղեկություններով’առաջիկա օրերին մի քանիսը եւս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: Աժ կանոնակարգ- օրենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի