Էժան ենք պրծել. Հրապարակ
Այդպես էլ չիմացանք, թե մեր հարգարժան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ տպավորիչ պատվիրակությամբ այցը «տո լի Բիշքեք, տո լի Աստանա» ինչքան նստեց պետության վրա: Իր պատմելով՝ էժան են պրծել, որովհետեւ թռել են վարչապետի օդանավով, բայց այսպես չի լինի, թվեր ասեք, թվեր, փողը հաշիվ է սիրում: Այցի բարոյական կողմի մասին էլ դեռ չենք խոսում: ԱՊՀ-ի այդ ինչ ժողով էր, որտեղ պետք է ներկայացված լինեինք գրեթե ողջ հանրապետությամբ: Գոնե ելույթ ունեցել են, թե՞ գնացել էին մարդկանց տեսնելու եւ «զա ադնո» իրենց ցուցադրելու:
Սփյուռքի մեր դեռատի նախարարին մոռացել են քարտեզի վրա Սփյուռքի տեղը ցույց տալ: Դա արդեն լուրջ բացթողում է, այլապես այս նախարարության աշխատանքների շրջանակը Մխիթար Հւսյրապետյանին պատկերանում է Հրանուշ Հակոբյանի կոտրված կահկարասիից մինչեւ խորհրդավոր փակ սենյակն ընկած տարածությամբ, որը պարզվեց՝ այնքան էլ փակ չէ, նախարարության 1-ին բաժինն է: Խնդրում ենք փոխանցել նորանշանակին, որ Արեւմտյան Հայաստանը, Ջավախքը եւ Նախիջեւանը Սփյուռք չեն: Բացի այդ, նա փակ տարածության ֆոբիա ունի, եւ նրան թվում է, թե բոլորն արշավ են սկսել իր անձի դեմ: Այս հարցում արդեն նրան կարող են օգնել համապատասխան մասնագետները:
Երեւանի ավագանու աթոռից ԿԳ նախարարի աթոռին հայտնված Արայիկ Հարությունյանին պետք է տեղեկացնել, որ եթե ՀՀ նախագահը նրան իր հետ տանում է թենիս խաղալու, դա դեռ չի նշանակում, որ նա լավ թենիս խաղացող է: Եվ, առհասարակ, նախագահին Սլավոնական համալսարան ուղեկցելու փոխարեն պետք էր ուղեկցել հայկական որեւէ բուհ, որ նա տեսներ ոչ թե Սլավոնական համալսարանի ռեկտորի երջանկությունից փայլող դեմքը, այլ խաղքուխայտառակ եդած մեր բուհերի թշվառ վիճակը: Ասա՝ Բոլոնիայի պայմանագրի նախարարական գագաթնաժողովին մասնակցած մարդ ես, բա կարելի է ՀՀ նախագահի ներկայությամբ կանգնել՝ ձեռքերը «շլվարի» գրպաններում …
Մշակույթի գեղեցկուհի նախարարին, առհասարակ, որեւէ դիտողություն չունենք անելու, որովհետեւ Լիլիթ Մակունցը, բացի ազգությունից, որեւէ այլ կապ չունի ոլորտի հետ: Չգիտեմ էլ՝ մարդկության քաղաքակրթության ակունքները հասնող մեր մշակույթին նախարար պե՞տք է, թե՞ ոչ: Նոր անկախության տարիներին այս ոլորտը նախարարների թեթեւ ձեռքով վերածվել է ամենակրիմինալ ոլորտներից մեկի՝ առողջապահությունից հետո:
Եվ, առհասարակ, եթե հիշողությունս չի դավաճանում, մի ժամանակ գեղեցկուհիներին, սովորաբար, արդարադատության նախարար էին նշանակում: Առողջապահություն ասացի՝ հիշեցի: Այդ ոլորտի նախարար Արսեն Թորոսյանին պետք է խնդրել՝ ՖԲ լայվերից ազատ ժամերին զբաղվել ՀՀ հպարտ քաղաքացիների առողջական խնդիրներով եւ համակարգը հանկարծ չլցնել «ղասաբներով» եւ «անասնաբույժներով»: Բժիշկները, որքան մեզ հայտնի է, ամբիցիոզ, նրբազգաց եւ շատ շուտ վիրավորվող մարդիկ են: Փորձելով ընդհանրացնել՝ ասենք, որ նախկինների փորձն ու ծրագրերն անտեսելը, դրանցից կտրուկ հրաժարվելը, դրանք քննադատելը եւ սեփական նոու-հաուներով օդը տատանելը լավ տոնի եւ, մանավանդ, կտրիճ տղա (կամ աղջիկ) լինելու նշան չէ:
Եվ վերջում՝ վերն ասվածը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կարգադրել, ընդունեք որպես հնարավորություն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
ԿԱՐՈԴ II ՊԱՏԱՀԻ’ 169 ՀեՏեՎՈԻԱ էն