24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Ժամանակ

Իրավապահ մարմիններին մոտ թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձություննե­րի ՛ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքն­նությունը կարեւոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խա­ղաղ ցուցարարների դեմ իրակա­նացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղա­քացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ:

Եվ ահա, ըստ թերթի աղբյուրի, Գ.Գրիգորյանը հար­ցաքննության ժամանակ հայտ­նել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրա­հանգավորել է, որ ցուցարարնե­րի վրա դիմահար կրակ բացվի եւ կիրառվեն նման դեպքերի հա­մար արգելված հատուկ միջոց­ներ: Ավելին՝ Գրիգորյանը տեղե­կացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայ­նագրել է իր եւ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույ­ցը, եւ այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավո­րում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ