22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերժի հետ, առանց Սերժի. Առավոտ

Կառավարության ծրագրի քննարկման ժամա­նակ վարչապետի միակ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր, ինչը բնական է, որովհետեւ այլ ընդդիմու­թյուն Հայաստանի խորհրդարանում չկա: [Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ քննադատելու «մեթոդաբանու­թյունը» սխալ էր ընտրված, բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ]:     Բայց կար  նաեւ, այսպես ասած, «ընդդիմության ընդդիմություն»՝ ի դեմս «Ծաոուկյան» դաշինքի, որի պատգամավորները չէին ասում, թե որքան լավն է Փաշինյանի կա­ռավարության ծրագիրը՝ կաոավարության, […]

Ծառուկյանի վտանգավոր քայլը. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Մերուժան Սիմոնյանը երեկ հայտարարու­թյուն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու եւ պատգամա­վորի մանդատը վայր դնելու մասին: Սիմոնյանն իր տա­րածած հայտարարության մեջ բացատրել է, որ հրաժա­րականը որեւէ կապ չունի Սյունիքի մարզպետի նշանակման հետ, սակայն նա հրաժարական է տվել Սյունի­քի մարզպետի նշանակման օրը: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սիսիանի նախկին քա­ղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ […]

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կպահանջե՞ն հարցաքննություն. Ժամանակ

Հայաստանում քանի դեռ բացահայտված չի լինի Մարտի 1-ը, իրավապահ համակարգի աշխատանքը հնարավոր չի լինի գնահատել բավարար, խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Մարտի 1-ի թեման հրատապ դարձավ տեղեկությունից հետո, որ կարող է հարցաքննվել Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Քոչարյանն ամենաշահագրգռվածն է, որ Մարտի 1-ը բացահայտվի: Այդ […]

Օսիպյան, Օսիպյան. Հրապարակ

Ըստ տեղեկությունների՝ քա­ղաքացիական անհնազան­դության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունե­ցած միջադեպին ակտիվ մասնակ­ցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկա­նության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ: Նա անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասի­սի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում: Սակայն ամեն ինչ արել է, […]

Կողմերը պատրաստվում են պատերազմի. 168 Ժամ

Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նրա կարծիքով համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի […]

Կատաստրոֆիկ է. Իրատես

Մտայնությունը մնաց նույնը, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր կառավարությունը դեռ չեն կարողանում հաղթա­հարել հարթակային «հիշողությունը», մտնել իշխանա­կան ղեկավարման տրամաբանության մեջ: Ցայտնոտ, այս միակ բառով պետք է բնորոշել թե նրանց կառա­վարման երեք տասնյակ օրերը, թե խորհրդարան ներ­կայացված ծրագիրը: ՈՒ թե անկեղծ՝ բավականին մեղմ էին Էդուարդ Շարմազանովի գնահատականներն այդ ծրագրին բնորոշված որպես երազանքների ու կենաց­ների բառամթերք: Ցնցողը, […]

Զրո ծրագիր, միլիոն՝ խոստում. Հրապարակ

Երեկ մեր հասարակության ակտիվ հատվածը հետեւում էր ԱԺ նիստին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն էր ընդունվում։ Հետաքրքիր քննարկում էր՝ ոչ միայն առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշ պատկերացումներ կազմելու, այլեւ մարդկային կերպարներում մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիայի առումով։ Բայց էմոցիոնալ իրավիճակի եւ ԱԺ-ում ծավալված շոուի ուշագրավությունից բացի, մեզ հետաքրքրում էին այն շեշտադրումները, որ անում էր նոր […]

Սփյուռքի նախարարը խոսե՞լ է Պուտինին «քրֆող» իր փոխնախարարի հետ. Իրավունք

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանի նշանակումը, որը հանրությանն ավելի հայտնի է, որպես սփյուռքահայ ցուցարար, հան­րության լայն շրջանակներում, առնվազն տարակուսանքի տե­ղիք է տվել: Հիշեցնենք, որ նա բացի իր քաղաքացիական ակ­տիվությունից, բավական ճա­նաչված է որպես ռուսաֆոբ: Ավելին՝ սոցցանցերում բազմաթիվ հրապարա­կումներ կան, որտեղ գլխավոր հերոսի դերում նա է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյող պաստա­ռով: Մինչդեռ մենք նույն […]

Սասուն Միքայելյանը «թռել» է Նիկոլ Փաշինյանի գլխից. Իրավունք

Դատարանը մերժել է մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խա­փանման միջոցը փոխելու՝ պաշտպա­նի միջնորդությունը: Ըստ մեղադրան­քի՝ Բանդուրյանը 2016 թվականի նո­յեմբերին մի շարք անձանց դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դի­տավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Շենգավիթ վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւան­քով երկու հոգի մահացել էր: Իսկ այսօր պարզվում […]

Պուտինի պատասխանը Փաշինյանին. Ժամանակ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Տեղի ունեցավ ոչ այնքան միանշանակ մթնոլորտում ու ռուսական մամուլի, մեղմ ասած ոչ այնքան հայանպաստ հրապարակումների ֆոնին։ Նախ՝ մինչ Զոհրաբ Մնացականյանի այցը՝ հունիսի 1-ին ՌԴ արտգործանախարարության ներկայացուիչը ամենշաբաթյա ասուլիս ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատակաների տեղիք տվեց։ Պատասխանելով ՀՀ վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի