24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանը «թռել» է Նիկոլ Փաշինյանի գլխից. Իրավունք

Դատարանը մերժել է մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խա­փանման միջոցը փոխելու՝ պաշտպա­նի միջնորդությունը: Ըստ մեղադրան­քի՝ Բանդուրյանը 2016 թվականի նո­յեմբերին մի շարք անձանց դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դի­տավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Շենգավիթ վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւան­քով երկու հոգի մահացել էր:

Իսկ այսօր պարզվում է՝ Բանդուրյանին կա­լանքից ազատելու համար միջնորդել են ու երաշխավորագիր ստորագրել Ազգային ժողովի 10 պատգամավոր՝ 9- ը «Ծառուկյան» դաշինքից եւ մեկը՝ «Ելք»-ից, ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ան­դամ Սասուն Միքայելյանը: Թե արդյոք իր համաձայնությամբ է Սասուն Միքայելյանը որոշել քրեական աշխարհում լավամարդ լինել, թերթը պարզեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: 

– Շատ վատ եմ վերաբերվում դրան, եւ կարծում եմէ սա սխալ քայլ էր, ու ես այս մասին ուղիղ եւ ազնիվ ասել եմ իմ ընկերոջը՝ Սասուն Միքայելյանին: Այդ­պիսի քայլերը ես որեւէ կերպ չեմ կա­րող դրական համարել:

– Դուք նշել էիք, որ Ձեր իշխանության օրոք քաղքանտարկյալներ չեն լինե­լու: Այսօր կա՞ն քաղբանտարկյալներ:

– Այո, այսօր դեռ կան քաղբանտարկյալներ, բայց հույս ունեմ, որ շուտով չեն լինի:

Ի դեպ, Ն. Փաշինյանն այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են քաղբանտարկյալները՝ Նորատուսցի Ալիկը, թե՞ բազմիցս մասնագետների կողմից ահաբեկիչներ որակումը ստացած ՊՊԾ գունդը գրավողները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ