22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի վնասազերծում Դոն Պիպոյի բանդան. Ժամանակ

Երեկ Էջմիածնում հանրահավաք է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Հանրահավաքը տխուր զգացողություններ է առաջացնում, որովհետև ակնհայտորեն սա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի կազմակերպած քրեական խրախճանքն է, որին մանիպուլյացիայի միջոցով մասնակից է դարձել քաղաքային կառավարումից դժգոհ էջմիածինցիների մի հատվածը: Սակայն Էջմիածնի հանրահավաքի համատեքստում առաջ են գալիս ավելի խորքային, […]

Կհրաժարվի՞ Բակո Սահակյանը. արցախյան սցենար. Առավոտ

Երեկ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը եւ հավաքի նախաձեռնող անդամները հանդես եկան ելույթներով՝ հիմնականում խոսելով այն խնդիրների վերաբերյալ, որոնք առկա են Արցախում եւ հանգեցրել են քաղաքական ճգնաժամի: «Առաջիկայում մենք սկսում ենք հանրային ճնջման միջոցառումներ: Կլինենք Արցախի բոլոր շրջաններում: եվ մեր նպատակը հետեւյալն է լինելու. Բակո Սահակյանի […]

Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից. Հրապարակ

Երեկ ԲՈՀ նոր նախագահը՝ Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր. «Ես դեռ չեմ պաշ­տոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր: Թերթի տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորակա­նը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին: Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է […]

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիեւին. Ժամանակ

Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենու­թյան հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպ­մանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկ­րորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ Երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի […]

Դավաճաններին կպատժեն. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանը ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է […]

Դատապարտյալները բունտ են արել, մարմնական վնասվածքներ հասցրել ՔԿՀ-ի աշխատակիցներին. Ժողովուրդ

Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտ­յալները փորձել են բունտ իրակա­նացնել ՔԿՀ-ում բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վյոա: Օրաթերթին հայտնի դար­ձավ, որ Արման Ջանջուղազյանին մե­ղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբւսրաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալ­ների թվաքանակի հաշվառում իրա­կանացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխա­վոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի եւ նույն հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի […]

Պատերազմը սահմանի նախիջեւանյան հատվածից շատ վտանգավոր է. 168 Ժամ

«Վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով […]

Ծառուկյանի վտանգավոր խաղը. Ժամանակ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից և հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են […]

«Սաշիկների հետնորդը» հետո. Փաստ

Պարզվում է, որ ինքնիրավչությունը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է: Ու եթե նախկինում նման հակումներ ունեցողները վազում էին «սաշիկների» դռները, հետո ասլան կտրած հետ վերադառնում ու սկսում «տերիտորիա» ու բիզնես իրար մեջ կիսել, հիմա այս կարգի «դաբրոների» ժամանակներն անցել են, բայց նման ոճին սովոր մարդիկ այս կամ յն բիզնես-հավակնությունները բավարարելու համար սկսել են մարդկանց ԱԱԾ-ով վախեցնել»: […]

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. Հայկական Ժամանակ

Հայ ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին երեք օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող: Արդբեջանը վերջին ամիսներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան գծում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակելով ապատեղեկատվություն տարածել՝ մասնավորապես անցած շաբաթ հայտարարելով Հայաստանից տարածքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի