22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Համեստ Աննա Հակոբյանին սրանք արագորեն «կփչացնեն». Հրապարակ

Փաշինյանի մոսկովյան այցը պատմական այց էր մեզ՝ ոչ իշխանական լրագրողներիս համար, քանզի առա­ջին անգամ մենք երկրի ղեկավա­րի հետ «թիվ մեկ բորտով» թռչելու հնարավորություն էինք ստացել արտերկիր՝ նրա այցը լուսաբանելու: եվ այս հանգամանքը քանիցս նրա մամուլի նորանշանակ խոսնակն ու իր թիմակիցները մտցրին մեր աչքն ու երեսով տվեցին՝ որպես լավություն. «Մենք ձեզ կառավարական ինքնաթի­ռով բերել ենք Մոսկվա, […]

Գիշերով՝ Ծառուկյանի մոտ. Հրապարակ

ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում: Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել: ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում: Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական […]

Կարեւոր հրաժարական. Փաշինյանը շտապում է. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդա­րանական արտահերթ ընտրու­թյունները կազմակերպել սեպ­տեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչեւ խորհրդարանի պաշտոնա­կան արձակուրդի մեկնարկը՝ հունիսի 15-ը, խորհրդարանը ընդու­նի այն: Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռ­նելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որե­ւէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադ­րել, Փաշինյանը կոչով կդիմի […]

Անհասկանալի խաղեր . Արմեն Սարգսյանը «սեփականաշնորհում» է վարչապետի լիազորությունները. Ժողովուրդ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մանել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչա­պետն ու արտաքին […]

Բարով գնաս. Ժողովուրդ

Երեկ ՀՀԿ-ն հերթական ԳՄ նիստն է անցկացրել, որն այս անգամ տեւեց բա­վական երկար՝ մոտ 2.5 ժամ: Նիստին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ԳՄ մյուս ան­դամները: Օրաթերթի տե­ղեկություններով՝ մանրամասն քն­նարկվել են վերջին օրերի ներքաղա­քական իրադարձությունները, մասնա­վորապես՝ տարբեր ոլորտներում իրավապահների բացահայտած կոռուպցիոն երեւույթներ՝ ֆինանսական միջոց­ների չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստում այս առումով […]

Ծառուկյանը իշխանությունը վերցնելու բոլոր շանսերն ունի. Հրապարակ

Չնայած արտա­հերթ ընտրությունների անորոշ ժամկետներին, ԲՀԿ-ականներն արդեն ակտիվացել են ու պատ­րաստվում են ընտրարշա­վի: Մասնավորապես՝ ակտիվացել ու ամենօրյա ժողովներ է անում Մշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշցի Համիկը, որը Ծառուկյանի նախկին թիկ­նապահն է եղել, հիմա Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերջին տա­րիներին բացված «Հա­յաստան» կինոթատրոնի սեփականատերն է: Ի դեպ, «Նեպտուն» մարզահամալիրը նույնպես նրան է պատկանում: Որոշ տե­ղեկություններով՝ Համիկն աշխատում է Սամվել Ալեքսանյանի […]

Արայիկ, Արայիկ. Հրապարակ

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարու­թյունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք ֆեյսբուքում ներկայացնե­լով, որ չի հասցնում անգամ օրա­ցույցին նայել: Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշա­նակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատան­քային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը:   Այժմ մանկա­վարժները հարց են բարձրացնում՝ պատրաստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն […]

Վարչապետի «ուրվականը» պատուհասեց նաև Նիկոլին. Իրատես

Ժողովրդի ականջը շոյող հայտարարու­թյուններ անելն իշխանություն դառ­նալ ցանկացող քաղաքական գործչի թիվ մեկ գործիքներից է: Բնավ դժվար չէ նկատել, թե ինչից է դժգոհում հասարակությու­նը. առաջնահերթ ինչ խնդիրներ ունի, ինչ սայ­թաքումներ է անում իշխանությունը, և պատեհ ու անպատեհ առիթներով ամենաբարձր ամբիոն­ներից «դիպուկ» ելույթներով քննադատել պե­տական պաշտոնյաներին: Մարդիկ կծափահա­րեն, «բռավո» կբացականչեն ու կսկսեն մտածել, որ իշխանություններին անխնա քննադատող […]

Սա ՀՀԿ-ի դավաճանների եւ օլիգարխների հեղափոխությունն էր. Իրավունք

Ով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, դու չես հաղթել, այլ քեզ ուղ­ղակի խաբել են: Սա քո հեղափոխու­թյունը չէր, ո՜վ ՀՀ հպարտ քաղաքացի, սա 5 ու 10 հազար դրամով կաշառ­վածների հեղափոխու­թյունն էր, որովհետեւ արագաչափ սկոչելու հա­մար 5 հազար էին տալիս, փողոց փակե­լու համար էլ շատերին՝ 10 հազար, իսկ հետո էլ 28 միլիոն դոլարի տուգանք ներե­ցին մարդկանց ու […]

Ուզում էին ձերբակալել Արթուր Վանեցյանին. Ժամանակ

ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել: Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, թերթին հասած տե­ղեկություններով, հեղափոխու­թյան օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղե­կավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հաս­կացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի