22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վերջին հուզումնառատ հրաժեշտը. Ժողովուրդ

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: Օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, նրա հետեւից անգամ […]

Շնորհակալություն Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

Հայաստան ժամանած Եվրախորհրդանի ներկայացուցիչները  բավականին զուսպ են խոսել Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին՝ այդպես էլ չօգտագործելով «հեղափոխություն»  եզրույթը: Պատվիրակության ղեկա Դեյվիդ Մալաիստը շեշտել է, որ անարյուն իշխանափոխության համար պետք է շնորհակալ լինել երկու կողմերին: Եվրախորհրդարանի պատվիրակությունը խիստ կարեւոր է համարել առաջիկա արտահերթ ընտրությունները եւ օրենսգրքի փոփոխությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի  հանձնառության ներքո կատարելու անհրաժեշտությունը: […]

Վտանգավոր է դառնում. Հրապարակ

Քրեական հանցանքների, կո­ռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը, անշուշտ, շատ լավ բան է: Դա հասարակական առող­ջացման, առաջընթացի, արդարա­դատության նկատմամբ հավատի ու վստահության մթնոլորտ կստեղծի երկրում, կվերացնի անպատժելիությունը: Բայց այս պայքարը նաեւ բազում վտանգներով է լեցուն: Նախ՝ ակնհայտ է, որ այս պայքարն ուղղված է նախկին իշխանություն­ների դեմ, այլ ոչ թե առհասարակ կոռուպցիայի:  Մինչ օրս բացահայտված դեպքերը բացառապես […]

Մանվել Գրիգորյանի հարսը դիմել է Փաշինյանին. Ժամանակ

Էջմիածնի նախկին քաղա­քապետ Կարեն Գրիգորյանի կի­նը, ով Աժ նախկին պատգամա­վոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագր­ված գրառում է կատարել: «Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, եւ ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե  Հակոբյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Քոչարյանը դատի է տվել. Հայկական Ժամանակ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի 1 տվել «Աոաջին լրատվական»-ին եւ «ժամանակ» օրաթերթին 2 մլն դրամ պա­հանջելով իբր իրեն զրպարտելու համար: 2rd.aտ-ի փոխանցմամբ, անկախ մամուլի դեմ Ոոբերտ Քոչարյանի սանձազերծած հերթական քայլի պատ­ճառն այս անգամ 2018թ. հունիսի 7-ին թերթում եւ կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյսւնը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածն […]

Էջմիածնում բեսպերեդել է, ուշքի եկեք. Ժողովուրդ

ԱԺ՛ ՀՀԿ խմբակցության պատգամա­վոր Մանվել Գրիգորյանի հետ կատար­վածից հետո Էջմիածնում պարզապես բեսպրեդել է: Ընդ որում՝ այդպիսի վիճակ էր նաեւ թավշյա հեղափոխու­թյունից հետո, երբ Մանվել Գրիգորյանն իրեն Էջմիածնում նախկինի պես չէր պահում: Իրավիճակը խորա­ցավ արդեն նրա որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների ցույցերի ժամանակ եւ նոր թափ ստա­ցավ Մանվել Գրիդորյանի ձերբակա­լությունից հետո: Մասնավորապես, օրա­թերթին […]

Գործընկերները ծանր խոսակցություն են ունեցել Փաշինյանի հետ. Փաստ

Թերթի ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր­ներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նա­խագահ էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչ­պես նաև արտահերթ ընտրություններին մասնակ­ցելու ձևաչւսփի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին’ թե […]

«Միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ. թեժ վեճ ԵԿՄ-ում. Հրապարակ

Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից […]

ԱԱԾ-ի բումերանգը. Հրապարակ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության «ձեռքը» հասավ ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Շմայսին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին։ Եթե հետեւենք ոստիկանության եւ ԱԱԾ-ի հետագծին, ապա մի բան պարզ է, որ նրանք «այցելում» են այն մարդկանց, ովքեր հիմնովին վարկաբեկվել են այս տարիներին՝ իրենց պահվածքով, իրենց վարք ու բարքով, իրենց ծավալած գործունեությամբ։ Սա մի կողմից ահազանգ է՝ ուղղված […]

Ապշել կարելի է, թե ինչ աստիճանի է այդ երիտասարդն ատում հայրենասիրությունը. Իրավունք

Կրթության եւ գիտության ; նախարարությունը պատրաստվում Է փակել Հայաստանի շուրջ 70 դպրոց­ներում գործող «Պատանի երկրա­պահ» ակումբները: Այս մասին տեղե­կացրել է ԿԳ նախարար Արայիկ Հա­րությունյանը’ ասելով, որ ամեն տարի կառավարության պահուստային գու­մարներից այդ ակումբների ու ճամ­բարների համար հատկացվել Է մոտ 130 միլիոն դրամ: Ապշել կարելի է, թե ինչ աստիճանի է այդ երիտասարդն ատում հայրենասիրությունը: Մանրամասներին ծանոթացեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի