26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է դառնում. Հրապարակ

Քրեական հանցանքների, կո­ռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը, անշուշտ, շատ լավ բան է: Դա հասարակական առող­ջացման, առաջընթացի, արդարա­դատության նկատմամբ հավատի ու վստահության մթնոլորտ կստեղծի երկրում, կվերացնի անպատժելիությունը: Բայց այս պայքարը նաեւ բազում վտանգներով է լեցուն: Նախ՝ ակնհայտ է, որ այս պայքարն ուղղված է նախկին իշխանություն­ների դեմ, այլ ոչ թե առհասարակ կոռուպցիայի: 

Մինչ օրս բացահայտված դեպքերը բացառապես ՀՀԿ-ական շրջանակներից են, ինչը կարող է մարդկանց մոտ կասկած առաջացնել, որ այս պայքարի մեջ առկա է քաղաքական հետապնդում­ների էլեմենտը: Ոմանք այս բացա­հայտումների մեջ նաեւ նախընտրա­կան շոուի, գործող իշխանության անգործությունը՝ տնտեսական եւ այլ հարցերում, թաքցնելու տարրեր են տեսնում: Գուցե այս կասկածներն անհիմն են, բայց դրանք դեռեւս փարատված չեն:

Ասենք, իրավա­կան գործընթացներից հասկացող մարդիկ հարցնում են՝ ինչը ստիպեց ոստիկանությանը մի օրում մտնել եւ խուզարկել տարբեր անձանց բնա­կարաններ: Ի՞նչ հիմքեր ուներ դրա համար ոստիկանությունը, բացի նրանից, որ այդ անձանց մականուն­ներով եւ «օրենքով գող» ու «քրեա­կան հեղինակություն» տերմիններն օգտագործելով՝ փորձել էր տպա­վորություն ստեղծել, թե հանցավո­րության դեմ լուրջ պայքար է մղում: Իրավաբան զրուցակիցս, օրինակ, շեշտում է՝ խուզարկությունների սանկցիաները դատարանից ստա­նալիս ոստիկանությունը դրանք ինչո՞վ է հիմնավորել, ինչպես է համո­զել դատավորներին, որ անհրաժեշտ է մեկ օրում այդքան մարդու բնակարան մտնել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ