20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մութ ամպեր Դավիթ Տոնոյանի գլխի՞ն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին Ազգային անվ­տանգության ծառայություն բավակա­նին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավի­ճակների նախարարության աշխատա­կիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել: Սա­կայն մեզ հասած […]

Ո՞վ է «գործ տվել» Վաչոյի վրա. Ժամանակ

Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ-ի կողմից կա­տարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարա­րագրերի մասին օրենսդրու­թյունը խախտելու, կեղծ տվյալ­ներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկի­նում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնա­զորի պետ, հանրահայտ Վաչա­գան Ղազարյանը՝ «Սերժի Վա­չոն»:  «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Սերժի Վաչոյի» ձեր­բակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վար­չության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի […]

Կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք եւ ծախսատար ամենագնացները՝ փոխվարչապետներին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հնչեղ հայտարարություն արեց՝ իր գրասենյակին հատկացված 5 մեքենաներից երեքից ինքը հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 4 մեքենաներից երկուսից: Սա, իհարկե, հասարակության կող­մից ընկալվեց բյուջեի խնայողության տեսանկյունից ու արժանացավ ծափահարությունների: Փոխարենը՝ քննադատությունների արժանացավ դրան հաջորդած մեր այն հոդվածը, որ ՀՀ երեք […]

Մանվել Գրիգորյանի մոտ շատ կարեւոր տեսաերիզ կա, որ միայն ինքն ունի. Ժողովուրդ

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` հայտարարելով, որ այդ գործի առնչությամբ երկու կարեւոր տեսաերիզներ կան, որոնք հավանաբար պահպանվում են վերջերս ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: «Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի […]

Փաշինյանին կգցե՞ն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաեւ արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ սկանդալների. Հրապարակ

ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ: «Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը […]

Արմեն Գեւորգյանին՝ նոր պաշտո՞ն. Հրապարակ

Մի քանի օր շարունակ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին տեսել են Արդշինբանկում՝ ղեկավարության մոտ մտնել-դուրս գալիս։ Բանկի աշխատակիցները խոսում են, որ նա հնարավոր է աշխատանքի անցնի իրենց մոտ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնին, որը զբաղեցնում էր Մհեր Գրիգորյանը՝ մինչեւ «Ծառուկյան դաշինքի» քվոտայով փոխվարչապետ դառնալը: Բանկից ոչ մի հստակ պատասխան չկարողացանք ստանալ Այլ […]

Նոր Հայաստան՝ ՀՀԿ-ի «տասովչիկներով». Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իր տեղակալի՝ Սոֆյա Հովսեփյանի հետ լծվել է ոչ թե մարզում իրավիճակը փոխելու գործընթացին, այլ իրենց կուսակցության դիրքերը բարելավելուն: Թերթի փոխանցմամբ՝ օրինակ, Արթիկում, ոչ միայն ՔՊ կուսակցության գրասենյակ է բացվել, այլև ՀՀԿ-ի «տասովչիկները» դարձել են ՔՊ-ական «ասիչներ»»: Այլ հրապարակումներին […]

Ինչո՞ւ է սփյուռքի նախարարը «բլոտվում». Իրատես

Ասում են, թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր և դատավորներին «չէին զանգում», որևէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։ Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որևէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես […]

Կրթության նախարարը պարալիզացրել է. Իրատես

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ: «Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարևորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի