Ո՞վ է «գործ տվել» Վաչոյի վրա. Ժամանակ
Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ-ի կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ, հանրահայտ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն»:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սերժի Վաչոյի» ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: