13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Սաշիկների հետնորդը» հետո. Փաստ

Պարզվում է, որ ինքնիրավչությունը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է: Ու եթե նախկինում նման հակումներ ունեցողները վազում էին «սաշիկների» դռները, հետո ասլան կտրած հետ վերադառնում ու սկսում «տերիտորիա» ու բիզնես իրար մեջ կիսել, հիմա այս կարգի «դաբրոների» ժամանակներն անցել են, բայց նման ոճին սովոր մարդիկ այս կամ յն բիզնես-հավակնությունները բավարարելու համար սկսել են մարդկանց ԱԱԾ-ով վախեցնել»: […]

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. Հայկական Ժամանակ

Հայ ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին երեք օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող: Արդբեջանը վերջին ամիսներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան գծում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակելով ապատեղեկատվություն տարածել՝ մասնավորապես անցած շաբաթ հայտարարելով Հայաստանից տարածքներ […]

Նախկին նախագահները Բաղրամյան 26 տարված «փողի չամադանների գործով» կհարցաքննվե՞ն. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպ­րուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաեւ նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից: Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա այս հայտարարություններին: Ավելին, օրաթեր­թը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին […]

Փաշինյանի բուրգի առաջին ճաքերը. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություն­ներն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քն­նարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Երեկ Աժ-ում բարեգործությունն արգելող օրենսդրության քննարկումների ժամանակ […]

Բոլորս ցնցված ենք՝ ձեւից, մոտեցումից. սա կադրային ջարդ է. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը։ Այս պաշտոնին նշանակվել է Սմբատ Գոգյանը։ Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, սակայն գիտական շրջանակներում նրան չեն ճանաչում։ Ինչպե՞ս է հեռացվել պաշտոնից ԲՈՀ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ այս մասին չգիտեն ո՛չ նրա նախկին ենթակաները, ո՛չ էլ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմում, ուր զանգահարել են կոմիտեի աշխատողները՝ փորձելով […]

Այս շիլան եփվել է մեկ հասցեում. Իրատես

Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից: ժամանակից եք դուրս թռել: Դուք երկրից եք թռած: Շտապ, ան­հապաղ կամ հրաժարական եք տալիս, կամ ինչ-որ մեկի հրաժարականն եք պահանջում: ՈՒ՞մ: Կարևոր չէ: Պահանջում եք, ու՝ վերջ: Թե­կուզ հարևանի: Թող տունը ծախի-գնա: Իսկ ավելի լավ է՝ նվիրի: Ձեզ: Չի կարելի այստեղ ու […]

Տղաներ, հարվածը դաժան կլինի. Փաստ

Վերջին օրերին հաճախ կարելի Է հանդի­պել դժգոհությունների՝ թե լրատվամիջոցնե­րի ներկայացուցիչների, թե տարբեր երևա­ցող դեմքերի կողմից, որ նոր կառավարու­թյան ներկայացուցիչների հետ «կապը կտրվել է»: Չէ, խոսքը ոչ ինտերնետ կապի մասին է, ոչ էլ ուղիղ եթերների: Ուղղակի այ­լևս չկա առաջին օրերի հասանելիությունը: Սակայն խնդիրը վարչապետի կամ նախա­րարների’ ուղիղ գծով բոլորին արձագանքե­լու կամ բոլորին պատասխանելու պարտադ­րանքի մասին չէ […]

Փաշինյանը որոշել է ոչնչացնել Ծառուկյանին. Ժամանակ

Հայաստանի նոր կառավարության առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որը երեկ դրվել է շրջանառության մեջ, վերաբերում է բարեգործությանը: Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում: Թե ինչու է կառավարությունը որոշել առաջիններից մեկը անդրադառնալ հենց բարեգործությանը և բարեգործական գործունեության կանոնակարգմանը, կարծում ենք՝ կարիք չկա երկար բացատրելու: Երբ Հայաստանում խոսք է գնում բարեգործության և բարեգործի մասին, բոլորը […]

Հայաստանն ու Արցախը սկսել են. կյանքի գիծը. Ժամանակ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Արցախի նախագահի ընտրությանը: Այդպիսով Բակո Սահակյանը որոշակի գիծ է քաշում ոչ միայն արցախյան վերջին օրերի հայտնի զարգացումների գործընթացում, այլ ըստ էության՝ նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գործընթացի: Միևնույն ժամանակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափոխությունը, […]

Գուցե նոր իշխանություններն ի վիճակի չեն հասկանալ Նախիջեւանից սպառնացող վտանգը. Իրավունք

Ադրբեջանական կողմ՛ը հայտարարում է, որ 11 հազար հեկտար առաջ են եկել Նսւխիջեւանի կողմից: Հայկական կողմն էլ չի հերքում՝ միայն ճշգրտելով, որ խոս­քը ոչ թե հեկտարների, այլ որոշակի դիրքերի տեղաշարժման մասին է: Եվ եթե նախկինում Ն. Փաշինյանն ու այլ ընդդիմադիրներ խոսում էին նախկին իշխանու­թյունների պատճառով 800 հեկտար հանձնելու մասին, հիմա տարօրինակ լռու­թյուն են պահպանում: Ավելին՝ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի