24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մանե Թանդիլյանը կմնա՞. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության երեկ­վա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 12-ին, որը, սա­կայն, վարչագետ Նիկոլ Փաշինյանը չի մակագրել:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դիմումը հետ վերցնել, Մա­նե Թանդիյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարա­կանի դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ երկու անգամ ֆեյսբուքամ ուղիղ եթեր է մտել, նաեւ մի քանի գրառումներ կատարել:

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի աշխատանքից ազատվելու դիմումը փոխանցվել է վարչապետին եւ սպասում է ստորագրման»: Այս մա­սին թերթի հարցին ի պատաս­խան ասե[ է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նախարարի պաշտոնից ազատվելու պատ­ճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ ինքը համամիտ չէ կառավարության ընդունած որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ