Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համաբավը վերականգնելու, եթե էդքան տղամարդկություն ունենա. Նաիրի Զոհրաբյան
«Գործ ունենք սովորական դիակապտության հետ, նրա հետ, որ Արցախի բարձրագույն պարգեւ ստացած անձը շարքային գող է, ով կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը»,-ԱԺ-ում պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը: Նա մեղադրեց ՀՀԿ կանանց, դատախազի ելույթից հետո դահլիճը լքելու համար, հայտարարեց թե դա խոսում է այն մասին, որ «այս կանայք կրում են մարադյորստվայի պատասխանատվությունը»:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին վերագրվող արարքին, Նաիրի Զոհրաբյանը հայտարարեց, թե սա մեկ օրվա հանցագործություն չէ, տարիների բեսպրեդելի հարց է: «Ես կարող եմ տարակուսել, թե ինչպես օրինակ՝ առաջնագծի համար նախատեսված շտապ օգնության մեքենան եւ ամենգնացը յուրացվել է»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը պատասխան պետք է տա ապրիլյան պատերազմի զոհված զինվորների մայրերի առաջ, ապա հայտարարեց, թե սսաց սամասուդի կոչ չի անում.
«Նալն էլ, մուրճն էլ, մեխն էլ օրինկանության ձեռքն է, ակնկալում ենք, որ Մանվել Գրիգորյանը եւ բոլոր մանվելգրիգորյանները արժանի պատիժ ստանան»: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նամակին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն ունենա, կարծում եմ հասկացաք, թե ինչ նկատի ունեք»: