Նոր ձերբակալություններ. Հայկական Ժամանակ
Կառավարության առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգամ արի, որի ժամանակ կքննարկվի ՀՀԿ-ական պատգամավոր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մանվել Գրիգորյանը արտահերթ նիստին մասնակցելու իրավունք ունի, սակայն կմասնակցի, թե ոչ երեկ ճշտել չհաջողվեց:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Երեք օր առաջ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր ժամը 17:30-ին: Այլ կերպ ասած մինչեւ 17:30 Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը պետք է որոշված լինի: Եթե պատգամավորը զրկվի անձեռնմխելիությունից, ապա դրանից հետո նախաքննական մարմինը նրան մեղադրանք կառաջադրի ե կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան:
Թերթի տեղեկություններով, այսօր նրան մեղադրանք կառաջադրվի ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2֊րդ կետով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացում): երեկ գործադիրի նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ առկա են հիմքեր Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տափս քրեական հետապնդում իրականացնելու: Միեւնույն ժամանակ, ձեռք բերված տփալները վկայում են նաեւ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելը»:
Ձերբակալման հաջորդ օրը ՀՀ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց, որ ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաեւ բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ԱՍԾ-ից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծաոայություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձ: Թերթին հաջողվեց ճշտել, որ խուզարկություններ են իրականացվել նաև Մանվել Գրիգորյանի թիկնապահի Մհեր Հովսեփյանի, Արշալույս գյուղում գտնվող տանն ու կից օժանդակ շինություններում: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Վիկինգ» տեսակի գործարանային ատրճանակ, 2 հատ կաշվե պատյան որսորդական փամփուշտներով:
Երեկ այս ֆոնին էլ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Մանվել Գրիգորյանի կինը գնդապետ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել: Տեղեկությունը, սակայն, թերթի հետ զրույցում նախ հերքեց նրա վարորդը, ապա եւ ինքը ուղիղ եթերով նշելով. «Հիմա ես ուղիղի մեջ եմ, թող բոլորն էլ տեսնեն, որ ես կենդանի եմ ե այդքան թուլամորթ չեմ»,- մասնավորապես հայտարարեց Ամիրյանը: Ողջ օրվա ընթացքում, սակայն, նրա հետ խոսել չհաջողվեց:
Ըստ ՀՀ գխավոր դատախազության երեկ հրապարակած վերջին թարմ տվյալների քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել Է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր եւ «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: