Գործընկերները ծանր խոսակցություն են ունեցել Փաշինյանի հետ. Փաստ
Թերթի ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աժ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաև արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչւսփի հարցերը:
Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին’ թե «Լուսավոր Հայաստանին», թե’ «Հանրապետություն» կուսակցությանը: Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ- ով իշխանություն ձևավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:
Թերթի աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարևորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: