Բարով գնաս. Ժողովուրդ
Երեկ ՀՀԿ-ն հերթական ԳՄ նիստն է անցկացրել, որն այս անգամ տեւեց բավական երկար՝ մոտ 2.5 ժամ: Նիստին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ԳՄ մյուս անդամները: Օրաթերթի տեղեկություններով՝ մանրամասն քննարկվել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ տարբեր ոլորտներում իրավապահների բացահայտած կոռուպցիոն երեւույթներ՝ ֆինանսական միջոցների չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստում այս առումով մտահոգություններ են հնչել: Պատահական չէ, որ ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմաղանովս ասել է. «Սա 37 թիվը չէ»:
Ինչեւէ, օրաթերթի հետ զրույցում հարցին, թե չի պատրաստվում արդյոք նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կստեն Կարապետյանը վերադառնալ ՌԴ, Շարմազանոկը բացասական պատասխան է տվել: «Մեր սիրելի Կարեն Կարապետյանը, իմ լավ ընկերը ներկա էր նիստին եւ բավական ակտիվ մասնակցում էր: Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, եւ ես որեւէ կարծիք, անգամ ակնարկ չեմ լսել, որ նա ցանկանում է հեռանալ»:
Նա պնդել է, որ ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ չեն լինի, եւ Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես կուսակցության նախագահ: Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս եկած անձանց, որոնց թիվե օրեր առաջ մոտ 600 էր, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ես էական նշանակություն չեմ տալիս դրան, ուզում է 600 լինի, ուզում է 6000, 16.000 կամ 20.000: Ով դուրս է գալիս, բարի ճանապարհ, ով մնում է, Աստված պահապան»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: