Ուզում էին ձերբակալել Արթուր Վանեցյանին. Ժամանակ
ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել: Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, թերթին հասած տեղեկություններով, հեղափոխության օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղեկավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հասկացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաշինյանի ու Վանեցյանի կապի մասին վերադասներին զեկուցել է «Չեխիայի Գեւոր» մականունով ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը, ով համարվում է ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի հովանավորյալը: Գեւորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գեւոր» մականունը ոչ պատահական: Նա մինչ Սյունիքի մարզ տեղափոխվելը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ է եղել եւ սպասարկել է տուրիզմը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: