Կհրաժարվի՞ Բակո Սահակյանը. արցախյան սցենար. Առավոտ
Երեկ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը եւ հավաքի նախաձեռնող անդամները հանդես եկան ելույթներով՝ հիմնականում խոսելով այն խնդիրների վերաբերյալ, որոնք առկա են Արցախում եւ հանգեցրել են քաղաքական ճգնաժամի:
«Առաջիկայում մենք սկսում ենք հանրային ճնջման միջոցառումներ: Կլինենք Արցախի բոլոր շրջաններում: եվ մեր նպատակը հետեւյալն է լինելու. Բակո Սահակյանի հեռացում, Ազգային ժողովի դերի բարձրացում, մինչեւ 2020 թվականը հանրության համար ընդունելի եւ ոչ կուսակցական նախագահի ընտրություն խորհրդարանի կողմից, ով հնարավորություն կունենա 2020 թվականին կազմակերպել այնպիսի ընտրություն, որ բոլոր կուսակցությունները հավասար պայմաններում մասնակցեն ընտրություններին, եւ ժողովուրդը որոշի ՝ ով է լինելու իշխանություն, ով է լինելու ընդդիմություն, ով է լինելու խորհրդարանից, դուրս, եւ ով է լինելու հանրապետության նախագահ»,- հայտարարեց Հայկ Խանումյանը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: