Սփյուռքի նախարարը խոսե՞լ է Պուտինին «քրֆող» իր փոխնախարարի հետ. Իրավունք
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանի նշանակումը, որը հանրությանն ավելի հայտնի է, որպես սփյուռքահայ ցուցարար, հանրության լայն շրջանակներում, առնվազն տարակուսանքի տեղիք է տվել: Հիշեցնենք, որ նա բացի իր քաղաքացիական ակտիվությունից, բավական ճանաչված է որպես ռուսաֆոբ: Ավելին՝ սոցցանցերում բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ գլխավոր հերոսի դերում նա է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյող պաստառով: Մինչդեռ մենք նույն այդ «չսիրված» Ռուսաստանում ունենք խոշորագույն հայ համայնք: Թե արդյոք ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր փոխնախարարի հայացքներին ծանոթ է, կամ գուցե նա փոխել է իր կարծիքը, հետաքրքրվեցինք հենց նրանից:
– Առաջարկում եմ այս հարցը Բաբկեն Տեր-Գրիգորյանին տալ, նա շատ հանգամանալից ձեզ կներկայացնի:
-Այսինքն՝ Դուք չե՞ք խոսել նրա հետ, իր հայացքներին ծանոթ չե՞ք:
-Հարցը դա չէ, նաեւ այս կերպ կնպաստեմ, որպեսզի փոխնախարարների հետ սկսեք ավելի շատ աշխատել, ոչ միայն ինձ հետ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: