24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարկավոր է կանգ առնել. Առավոտ

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվ­տանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ [կայուն վիճակ հաստատելու- Ա. Ա.] գործում իրենց ազդեցությունը Ղարաբա­ղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ագատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով՝ Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»: Ահա այն հիմնական ուղերձները, որոնք հղել է Հայաստանի աոաջին նախագահը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Դա, ի դեպ, հատուկ է Տեր-Պետրոսյանին՝ վեր կանգնել անձ­նական եւ քաղաքական տարաձայնություններից, երբ խոսքը պետության անվտանգության մասին է:

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյւսնը նույնպես կոչ արեց դադարեցնել ակցիաները՝ ճիշտ է, որքան հասկացա նրա տեսաուղերձից, նա հակված չէր մտածել, որ ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկա­վարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համա­կարգին: Երկու նախկին նախագահները, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին նախագահը, համենայնդեպս՝ հրապարակավ, իրենց կարծիքը չեն հայտնել արցախյան իրադարձությունների մասին [Սամվել Բաբայանից որեւէ բան սպասելն այս պարագա­յում արդար չէ]: Ռադիկալ «Ֆեյսբուքահայերը» խս­տորեն դատապարտեցին աոաջին նախագահի մոտեցումը՝ պնդելով, որ հայ ազգի լիակատար երջանկության համար անհրաժեշտ է նաեւ Արցա­խում իշխանությունից հեռացնել «թալանչինե­րին», եւ դա մի քիչ նման է բոլշեւիկյան քարոզ­չությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ցանկացած հեղափոխության համար, ինձ թվում է, կարեւոր է ժամանակին կանգ առնել, որպեսզի շղթայական ռեակցիա եւ անիշխանություն չառա­ջանա: Բերեմ պարզ օրինակ այլ բնագավառից: Եթե կարելի է հասնել ռեկտորի հրաժարականի նրա առանձնասենյակի դռան մոտ պառկելով, ապա կարելի է պառկել նաեւ դեկանի դռան մոտ, եթե նա նկատողություն անի անհարգելի բացակայությունների համար, իսկ այնուհետեւ՝ դասախո­սի դռան առաջ, երբ նա «երկու» նշանակի: Եվ եթե այդ «քաղաքացիական պայքարը» հաջողու­թյամբ պսակվի, ապա կարելի է դասի չգնալ, քննությունների չպատրաստվել կամ դասի գնալ եւ լսարանում ոտքերը դնել սեղանին ու ծխել:

…Հիմա Արցախի առանցքային պաշտոնյաների հրաժարականն ուժեղացրե՞լ է հանրապետության պաշտպանունակությունը, թե՞ թուլացրել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ