08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վահան Հովհաննիսյանին Օբաման չի հետաքրքրում, այլ ԱՄՆ հաջորդ նախագահը

“Այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հայտարարի “Ցեղասպանություն” բառը’,- Ծիծեռնակաբերդում շեշտեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ իրեն չի էլ հետաքրքրում`  կասի Օբաման, թե ոչ: ‘ Ինձ հետաքրքրում է ԱՄՆ մյուս նախագահը’,- շեշտեց Հովհաննիսյանը: Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ ժողովրդին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց. […]

Խաղեր եք տալիս… ինչու ընդդիմադիրները չեն համարձակվում բանավեճի հրավիրել Ծառուկյանին. Առավոտ

Թերթի խմբակգրականն անդրադառնում է նախընտրական իրավիճակին, վերլուծելով քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի մանյովրները: Խմբագիրը  նախագահացուների  սեփական “քաստինգն” է անցկացնում : Այսպես, Արամ Աբրահամյանը գրում է. “Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լևն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձևով […]

Երիտասարդ կինն ընկել է պատուհան մարքելիս եւ մահացել. Առավոտ

Ապրիլի 20-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: “Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 14 շենքի 75 բնակարանի բնակչուհի 24-ամյա Վարդուհի Պետրոսյանը տան պատուհանները մաքրելու ժամանակ վայր է ընկել եւ տեղում մահացել։ Վ. Հակոբյանը բնակվում էր 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Հարեւանները պատմել են, որ նա ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ երեխա։ Բացի այդ, հարեւանների պատմելով, […]

Ուշագրավ փաստեր ոստիկանապետի գործունեությունից. Ժողովուրդ

Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Թերթի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում եւ նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Նման […]

Ազատամարտիկից խլում են բնակարանը` 3000 դոլարի դիմաց. Հայացք

“Արդարադատության եւս մեկ զոհ” հոդվածում թերթն անդրադարձել է արցախյան ազատամարտիկի պատմությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. 70000-75000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը դատական կարգով Ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են ընդամենը 3050 ԱՄՆ դոլարի դիմաց Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2 բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դեռ 1992 թ. հատկացվել էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից […]

Ծառուկյանը խոստովանել է, որ զենք է կրել. Հրապարակ

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հաստատել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն իր մոտ ատրճանակ է եղել: “Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ գլխիս մի հատ փորձանք կբերեք: Գրել են՝ Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ՝ ժողովրդին”,- […]

Տեր-Պետրոսյան-Ծառուկյան պայմանավորվածություն. Ազգ

Թերթը ուշագրավ բացահայտումներ է անում վերջին շրջանում քաղաքագիտական շրջանակներում ամենաքննարկվող հարցի վերաբերյալ: Ռեւերանսներից մինչեւ սիրախաղ, հաշվարկով ամուսնություն. որակվող ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները բացահայտել է ռուսական պարբերականը: Թերթը գրում է. “Հեղինակավոր “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին եւ ընթացիկ ընտրարշավի առանձնահատկություններին: Թարգմանաբար եւ աննշան կրճատումներով ընթերցողին ենք ներկայացնում ուկրաինացի լրագրող Դմիտրի […]

Ընտրարշավի ընթացքում քիթ ջարդելը անձնական բնո՞ւյթ է կրում. Առավոտ

Թերթի թղթակիցը օրերս Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցերլ է, թե ինչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը: “Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ` որքան  որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ, խանգարիչ հանգամանք չկա, դա […]

Լեւոնը չի ներում Սերժին` իր հետ չխաղալու համար. Irates de facto

Հոդվածագիրը վերլուծելով ՀԱԿ-ի ընտրական նկրտումները, փորձում է հասկանալ, թե ինչ մոտիվացմամբ է շարժվում իր քաղաքական պիկին հրաժեշտ տված ՀԱԿ-ն ու մասնավորապես նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանը: “Լեւոնը ներելով չի ներում Սերժին, ով չուզեց խաղալ իր հետ, սկսեց երկխոսել, ապա տեսավ, որ ՀԱԿ-ն ամեն բան “ուրիշ տեղ” է տանում, ասաց` գնացեք, որտներդ ուզածի չափ նստեք Ազատության հրապարակում ու […]

Ծառուկյանը խոստացել է կտրել ականջները

Թերթի տեղեկություններով` օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: “Ականջները կտրելու եմ”,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի