08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Եթե Օսկանյանը շատ համը հանի, Գագոն կվերցնի ու … Irates de facto

Թերթը “”Ասում են … ” խորագրի ներքո գրում է, թե Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում լսելով լսել Օսկանյանի անունը: “Անում է ամեն ինչ, որ ԲՀԿ առաջնորդը հեռու մնա Օսկանյանից: Վերջերս մի նեղ կրուգում  նա ասել է, որ եթե Օսկանյանը շատ համը հանի, Գագոն կվերցնի ու նրան ԲՀԿ-ից կհանի” :

Թաղապետարանը զրկել է զուգարան գնալու հնարավորությունից

Թերթը գրում է, որ Երևանի Մոլդովական փողոցի 29/5 հասցեում գտնվող 8-հարկանի հանրակացարանի բնակիչները մնացել են առանց զուգարանի: Կոմունալ ամենատարրական հարմարությունը Նոր Նորքի թաղապետարանը ժամանակին բնակիչներից խլել է` վկայակոչելով ՀՀ կառավարության որոշումը, որը սակայն հենց թաղապետարանն է իրեն ձեռնտու տարբերակով ընկալել: Փաստորեն, հանրակացարանները սեփականաշնորհել են, իսկ դրանց զուգարանները վաճառել բոլորովին այլ մարդկանց: Ու հիմա հարյուրավոր ընտանիքներ […]

Սյունիքի մարզպետը զգուշացրել է “ալաբուլա” գյուղապետերին.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` “ժելեզնի” ձեւով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլեւս սկանդալներ չի սարքելու եւ որ “մեռած” 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը […]

ՕԵԿ-ական թեկնածուն հրաժարվել է եւ Մասիսում փակել գրասենյակները. Հայկական ժամանակ

Նախօրեին ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ էր ներկայացրել 18-րդ համարը` “Բույսերիի աշխարհ” արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր), որը համարվում էր ՕԵԿ-ի Մասիս քաղաքի եւ հարակից գյուղերի հենարանը` ձայներ ապահովողը: Ըստ “Հայկական ժամանակ”-ի ՕԵԿ-ից Համբարձումյանի ինքնաբացարկը մեկնաբանել էին որպես կուսակցական որոշում` պատճառաբանելով, թե նա զբաղվելու է կուսակցության խնդիրներով: Այս մեկնաբանությունը, ինչպես երեկ թերթի հետ զրույցում […]

Արամ Սարգսյանը բարկացրել է ՀԱԿ առաջնորդին. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով, այս օրերին գործնական այցով Բրյուսելում են գտնվում “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարչության նախկին պետ եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հրամանով 2008-ին կեղծված ընտրություններից հետո աշխատանքից ազատված Մարթա Այվազյանը: Այցի նպատակների մասին եւ թե ո՞վ է դրա նախաձեռնողը եղել՝ հավելյալ մանրամասներ թերթին […]

ԲՀԿ-ական պատգամավորը “գցե՞լ” է բնակիչներին. Ժողովուրդ

“Ժոդովուրդ”-ի խմբագրությանը դիմած քաղաքացիները պատմել են, որ Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը`Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ իրենցից գումար է վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ այսօր բնակարան չի հատկացրել, ավելին, շենքի փոխարեն հսկայական փոս է փորված: Թերթը տեղում պարզել է, որ իսկապես, Դավիթ Անհաղթի 16 շենքի հարևանությամբ “Տոնուս” ընկերությունը մեծ փոս […]

Դանակահարություն Երեւանում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել […]

Ծառուկյանի նոր խորհրդատուն` ՀՀԿ դեմքերի՞ ց

Թերթը հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական շատ հարցերում խորհուրդներ է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: “Հայտնի է, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը համարվում է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ պաշտոնյան: Իսկ Աբրահամյանն էլ իր հերթին […]

Արմավիրի մարզպետը դժգոհ է Նովոյից .Երկիր

Թերթը գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում: ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը և ՀՀԿ պատգամավորության թեկնածուն, ըստ թերթի աղբյուրների, շարունակ խնդիրներ են ունենում ձայների վերահսկողության և պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Մարզպետը դժգոհ է,որ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցրած Գևորգյանը համարժեք աշխատանքով շնորհակալություն […]

Հեռացվել է կուսակցությունից. Ազգ

Ըստ “Ազգի” ապրիլի 22-ին Երեւանում, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ ) արտահերթ XXII համագումարի որոշմամբ: կուսակցության շաքերից հեռացվել է  նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա  կուսակցության գույքը ապօրինի կերպով օտարել է, եւ դրսեւորել է կուսակցականին ոչ վայել եւ անպատասխանատու պահվածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի