23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Քոքոբելյանից դժգոհ են. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական Ժամանակ”-ի,  “Ժառանգության” նախընտրական շտաբի պետ, “Ազատ դեմոկրատների” ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի ասածը, թե ինքը թիվ 10 ԸՏ-ում պաշապանելու է Գ. Նուշիկյանի թեկնածությունը, լուրջ դժգոհություն է առաջացրել “Ժառանգության” համակիրների շրջանում: Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. “(…) Ես օրինակ` հայտարարում եմ, որ քննարկում էի իմ ձայնը “Ժառանգության” համամասնական ցուցակին տալու հարցը, […]

Նոր խորհրդարանում կանայք էլի քիչ կլինեն. Ազգ

Գործարարներ, նախկին եւ ներկա նախարարներ, լրագրողներ, ուսուցիչներ, տնային տնտեսուհիներ, իրավաբաններ, երգչուհի ու բլոգեր: Նրանք 230-ն են, նրանք կին են ու պատգամավորության թեկնածու: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը կսկվի ապրիլի 8-ին, միմյանց դեմ պաքարելու են ներկա ու նախկին մշակույթի նախարարները` Հասմիկ Պողոսյանը եւ Թամարա Պողոսյանը, ներկա ու նախկին մի շարք լրագրողներ` Մարգարիտ Եսայան, Նաիրա Զոհրաբյան, Ջուլիետա Մարտիրոսյան, […]

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը ընդդեմ Սյունիքի մարզպետի՞. Առավոտ

 ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող: “Առավոտի” հարցին` մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող. ինչի բազում վկայությունները կան: Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա հետ առերեսվելուց: “Ուզում եմ Ձեզ […]

Կշալակի՞ ՀԱԿ-ի Արամ Մանուկյանը ԲՀԿ-ի պարկերը. Իրատես de facto

Ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ ՀԱԿ-ի խորքում խոր դժգոհություն կա ՀԱԿ-ի պահվածքից` հանուն ԲՀԿ-ի: Որոշ տեղեկություններով ՀԱԿ-ում “նեղացածներն” առաջարկել են Արամ Մանուկյանին, ՀՀԿ անդամատոմսերի եւ ՕԵԿ ջեմ-մուրաբայի կողքին, շալակել նաեւ ԲՀԿ-ի գարին, այլուրը, սիլիտրան ու այդպես պարկերով էլ հասցնել Ազատության հարապարակ եւ ցույց տալ ժողովրդին նաեւ ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքը: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Արամ […]

Ձվի փոխարեն` կանաչին. Երկիր

 Ըստ “Երկիր” օրաթերթի, շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, եւ բարձր գինը կպահպանվի մինչեւ տոնի ավարտը: Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. “Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ “3-րդ ձեռք” կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող եւ բարձր գնով վաճառում մեզ”: […]

Նախարարները անհանգի՞ստ են. Հրապարակ

Ինչպես մինչեւ առաջադրման վերջին օրը ոչ ոք չգիտեր` իր անունը կա՞ Աժ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում, թե՞ ոչ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգիտի` մնալո՞ւ է իր տեղում, թե՞ ոչ:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը` նշելով, որ հատկապես անհանգիստ են նախարարները, որոնք չգիտեն, թե ընտրություններից հետո իրենց ինչ է սպասվում: Թեեւ նրանց անունները հիմնականում […]

Արագաչափերը խաբու՞մ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, “տուգանային” նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար: Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ […]

Գագիկ Բեգլարյանը թող չզգա հաշմանդամություն ունեցող մարդու առօրյան. Առավոտ

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ “Ժառանգության” նույն հորիզոնականում՝ “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը: “Առավոտ”-ի  հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում: “Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն  խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես  գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ:  Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք”,-ասել է […]

Նախկին ոստիկանապետը չի դիմանալու. Ազգ

Մամուլում շոշափվում է  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ: “Ազգը”-ի հետ  հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանը զայրացած էր: “Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք […]

Թիվ 10 ընտրատարածքում մեկ քվեն 100 դոլար է. Ժամանակ

“Ժամանակ” թերթի աղբյուրների փոխանցմամբ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կենաց-մահու պայքար է սկսել պատգամավոր դառնալու համար: Վերջինս իր ընտանիքի անունը բարձր պահելու համար որոշել է մինչեւ վերջ գնալ` ամենատարբեր ընտրական տեխնոլոգիաներ կիրառելով: Թերթի տեղեկություններով,  Սարիբեկ Սուիքասյաննն այժմ էլ իր ընտրատարածքի ընտրողնրեին մինչեւ 100 դոլար է խոստացել` իր օգտին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի