08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հացադուլ` հանուն հայրության ճանաչման. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական Ժամանակ”-ի, 37-ամյա Դավիթ Ծաղիկյանն այսօր պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի մուտքի մոտ: “Նման միջոցով նա բողոքելու է դատարանի այն որոշման դեմ, որի պատճառով ինքը 4 տարի է, իր պնդմամբ, ապօրինաբար զրկվել է զավակից, որն արդեն 6 տարեկան է: Դավիթ Ծաղիկյանը թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դատաբժշկական […]

ԲՀԿ-ն աչքի կատարակտ է բուժում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մարզերում գյուղացիներին “աջակցում” է դեղամիջոցներով, նաեւ գումարներ է հատկացնում աչքի կատարակտի վիրահատության համար, որն ի դեպ, շուրջ 220 հազար դրամ արժե: Ինչպես թերթին ասել է “Մեղվաբույծների ազգային միավորում” ՀԿ նախագահ Թելման Նազարյանը, կատարակտի բուժման ԲՀԿ աջակցությունից շատ են օգտվել նաեւ մեղվաբույծները եւ իրենց ընտանիքները: “Պարզ չի՞, որ մարդը իր […]

Կոալիցիան փոխո՞ւմ է պորտֆելները. Երկիր

Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերեւներում, “Երկիր” օրաթերթի տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում: Թերթի աղբյուրները պնդում են, որ, երբ ձեւավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն: Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների` […]

Նոր անձնագրերը նոր խնդիրներ. Հայացք

Նոր անձնագրերի անցնելու առաջիկա փոփոխությունները նոր մտահոգություններ են առաջացրել բանկային համակարգում: Գաղտնիք չէ, որ ֆինանսական այս կառույցները քաղաքացիների, ավելի կոնկրետ նրանց անձնագրերի հետ ամենաշատը գործ ունեցող կառույցներից են: Վարկառուներին ճանաչելու, նրանց վարկունակությունը գնահատելու համար բանկերն առաջին հերթին հիմնվում են նրանց եւ նրանց համավարկառուների անձնագրային տվյալների վրա: “Հիմա, երբ անձնագրերը պետք է փոխարինվեն նոր սերիա ու […]

Թիվ 37-ի թեկնածուն վաճառո՞ւմ է իր տեղը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ոիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Սամվել Հարությունյանը որոշել է իր թեկնածությունը հանել: Թերթի տեղեկություններով` Հարությունյանն անգամ, ի գիտություն իր մրցակիցների հայտարարել է, թե ով իրեն մեծ գումար տրամադրի, իր թեկնածությունը հանելու է նրա օգտին: Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ նման բան լինել չի կարող. “Իմ կյանքում էդպիսի բան […]

Նոր հասցեներ թիվ 12 ընտրատարածքում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներն րնդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին գավեշտալի “տեսարաններ” է հայտնաբերվել: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է “Եկեղեցու բակ”, “Հարակից շենքի հարակից ավտոտնակ”, “Նկուղ”, “Վառելիքի օբյեկտ, բազա”: “Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ […]

Լուրջ միջադեպ թուրք-սիրիական սահմանի վրա

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանի վրա: Կրակ է  արձակվել սիրիացի փախստականների ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է “Интерфакс”-ը, առնվազն 2 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր են: Ամենայն հավանականությամբ հարձակումն իրագործել են սիրիական զորքերը: “ИТАР-ТАСС”-ի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում կրկին կրակոցներ հնչեն: Արտգործնախարարությունը նշել է […]

Տաթեւի վանքի տակ` հնագույն բնակավայր. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ, մի հին քաղաք կա, որը, սակայն, դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան: Թերթի հարցին, հնագիտության ինստիտուտի ավագ մասնագետ Բորիս Գասպարյանը ,մասնավորապես ասել է. “Այնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկը չի պեղել, որ հասկանալի լինի: Ամբողջ հարցը նրանում […]

Քոչարյանն ուզում է երկիրը դզել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ,   Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է Աժ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Ընդ որում, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից:  Ըստ թերթի չի բացառվում, որ նա հերթական հարցազրույցը տա իր սիրելի “Մեդիամաքս” գործակալությանը: Թերթի տեղեկություններով, երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է` ի վերջո, նա […]

ԲՀԿ համամասնական ցուցակում 6 եզդի կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում են 50 ազգության ներկայացուցիչներ, սակայն մեր երկիրը համարվում է մոնոազգային, քանի որ հայերը կազմում են բնակչության 97 տոկոսը: Եթե 1988թ. Հայաստանում ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում էր ազգաբնակչության 6,7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է եւ կազմում է 2,3 տոկոս: Հայաստանում ամենամեծ համայնքը եզդիականն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի