10 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ առաջնորդը հիշեց խորովածը. Առավոտ

Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարզով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին` ՀՀ առաջին նախագահը հիշել է, երբ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել: Այս մասինը գրում է “Առավոտ” թերթը:

Այդ օրը կալանավորվել եւ Երեւանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը եւ վաղամեռիկ Ռուբիկ Եղոյանը:

Արմավիրի ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետն էր, նախագահը զգուշացրել էր, որ “տղաներին դաստիարակչական նպատակով” են կալանավորել, որ վերջինս նրանց մեկ գիշեր պատշաճ “հյուրընկալի”, իսկ առավոտյան տուն ճանապարհի:

Զգուշացումից քիչ հետո Ղահրամանյանը խորոված էր ուղարկել կալանավորված մարզպետին ու Ռուբիկ Եղոյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ