08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բենզին Ռուբոն ՕԵԿ-ից էլ կթռնի. Չորրորդ ինքնիշխանություն

Չնայած թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ռուբեն Մասումյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ  “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին եւ տարածքի ընտրողներին ասում է, որ ինքն անկուսակցական է: “Հիշեցնենք, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից եւ […]

Սեւանի ձկները որդնել են. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի,  Սեւանի բնակիչներից  որոնք շուկայից կարաս ձկնատեսակ էին գնել եւ մաքրելիս ձկան մեջ ժապավենաձեւ որդեր հայտնաբերել: Ըստ բնակիչների` Սեւանի ձուկը վարակված է եւ հիվանդ: Թերթի թղթակիցը փորձել է  անձամբ ձկնաբաններից ճշտել, թե ինչ վարակվածության մասին է խոսքը: Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բ. Գաբրիելյանը թերթի  հետ զրույցում նշեց, որ […]

ՀԱԿ-ը հանգստանում է. առաջնորդը կմասնակցի մեծ հանրահավաքին. Երկիր

ՀԱԿ-ը երեկ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր. սրանք ՀԱԿ-ի վերջին մարզային հանդիպումներն էին: Այս մասին “Երկիր”-ի հետ զրույցում հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ դարձյալ չի ուղեկցել ՀԱԿ-ին: Մանուկյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է, ճնշման տատանման հետ խնդիրներ այլեւս չկան, նա հանգստանում է: Թերթի […]

Սպարապետի եղբայրը հեռանո՞ւմ է ՀԱԿ-ից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթին  լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին գտնվում էր Բրյուսելում, որոշել է խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից: “Համենայնդեպս, Սարգսյանի կուսակիցներն ամենուր հայտարարում են, որ իրենց կուսակցության առաջնորդը միայնակ չի մտնելու խորհրդարան, քանի որ նրա պայքարն այդ մանդատի համար չէ: Այդպիսով՝ “Հանրապետություն”-ն ինքնըստինքյան ընտրություններից հետո դուրս […]

Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղում` ձայների վրա. Առավոտ

“Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ”,- այսպես արձագանքեց “Առավոտ”-ի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Ըստ թերթի, վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ […]

Վայքում ԲՀԿ-ի ալյուրը չի հերիքել. Հրապարակ

Մի քանի օր արաջ “Հրապարակ”-ը գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում եւ հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: […]

ՀՀԿ-ն ԱԺ-ում “գոլդ” թիվ է ունենալու` 77 տեղ.168 ժամ

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ վերնախավում ծրագրել են այս ընտրությունների արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով իրենց համար ապահովել, ինչպես իրենք են ասում, “գոլդ թվով”` 77 պատգամավոր: Ասում են, որ իշխանական վերնախավում չեն ցանկանում ԲՀԿ-ին տրամադրել այսօր ունեցածի չափով պատգամավորական տեղեր՝ 29 մանդատ: Փոխարենը` ցանկանում են 1-2 մանդատ ավելի ապահովել ՕԵԿ-ի եւ “Ժառանգության” համար: ՀՅԴ-ին այդ “բաժանման” մեջ […]

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան մենամարտի վերջնական արդյունքը. Առավոտ

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան “փոխհրաձգությունը”  վերջին մեկ ամսվա “ամենատար” թեմաներից է: “Առավոտ”-ը  կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվել է` արդյոք բրյուսովյան պատմությունը չխփե՞ց կրթության եւ գիտության նախարար, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի հեղինակությանը: Թերթի հարցին ի պատասխան նախարարն ասել է. “Նման տեսակետ հրապարակայնորեն փորձում են արտահայտել շատ կոնկրետ, ինձ համար տեսանելի հասարակաքաղաքական շահագրգռություն եւ կապեր ունեցող այն անձինք, […]

Հրազդանի քաղաքապետը աշխատավարձ չի տալիս. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է զանգահարել մի կին, որը վրդովված տեղեկացրել է, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ: Թերթի զրուցակիցն ասել է, որ իրենց թերթում կարդացել է, որ ընտրական գործընթացների հետ կապված ցանկացած խախտումների մասին կարող են ահազանգել, եւ գաղտնիությունը կապահովվի, դրա համար էլ հայտնում է. “Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը […]

“Մինիատյուրնի” 5 աղջիկ Պաշտպանության նախարարության վիլիսի հետեւում. Ազգ

Ինչպես տեղեկացնում է “Ազգ”-ը, շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում Պաշատպանության նախարարությունը տեղեկացրեց, որ լրագրողներին տանելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անցկացրած հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկմանը Բերքաբեր եւ Դովեղ բնակավայրերի մերձակայքում: Երեկ առավոտյան ժամը 7-ին` 25 լրագրող նախարարության շենքի դիմաց էր Տավուշ մեկնելու ակնկալիքով, սակայն պարզվեց, որ նախարարությունը մեքենաների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 25 լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի