08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վանոյի գյուղը մերժեց ընտրակաշառքը. Հայացք

Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում (Տավուշի մարզ)` թիվ 40/23 ընտրատեղամասում, հետաքրքիր դեպք է արձանագրվել: Քվեաթերթիկները բացելով` հանձնաժողովի անդամները նկատել են, որ ԲՀԿ-ին քվեարկած թերթիկի հետ ծրարի մեջ եղել է պատառոտված տասհազարանոց թղթադրամ: Այսպիսի պատասխան է տվել Կոթիի գյուղացին ընտրակաշառք տվողին:

Թուրքիան պիտի վերադարձնի Պոլսո Հայոց պատրարքարանի անշարժ գույքը. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Կոզան, Ադանա, Մերսին եւ Անթաքիա շրջաններում հայկական մշակութային եւ պատմական ժառանգության մնացորդներին ծանոթանալու համար այդ երկրում շրջագայող ֆրանսաբնակ հայերի խումբը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Արքեպիսկոպոս Աթեշյանը ակնարկել է, որ նման հարցերում սփյուռքահայությունը նվիրատվություններ չի կատարում, եւ առկա խնդիրները պատրիարքարանը լուծում է տեղի […]

Այս ընտրությունները կարող են “դարակազմիկ” համարվել. Reuters

Միջազգային մամուլը, ինչպես եւ օտարերկրյա մի շարք դիվանագետներ անդրադարձել են նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը կարծիք է  հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցել: Նա նաեւ դրական կարծիք է հայտնել նախընտրական քարոզչության մասին: Լատվիայի ԿԸՀ-ի փոխնախագահ, միջազգային դիտորդ Կարլիս Կամրաձիսը “Новости Армения”-ին տված հարցազրույցում հայտնել է, որ որեւէ լուրջ […]

Միջազգային մամուլը քննարկում է երեւանյան պայթյունի վարկածները /վիդեո/

Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարին անդրադարձել են աշխարհի մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, գազով լցված փուչիկները պայթյունի արդյունքում 145 մարդ է տուժել: Միջազգային  ԶԼՄ-ների արձագանքները գրեթե նույնն են` կապված միջադեպի եւ պայթյունի պատճառների հետ: “Գազով լցված փուչիկները պայթել են` նետված ծխախոտի պատճառով այրվելուց հետո […]

“Լռության օրվա” խորհուրդը. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է մայիսի 5-ի “լռության օրվան”: “Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները` ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, “Ֆեյսբուքում”: Երկրորդ` քարոզչության եւ “չքարոզչության” սահմանագիծը բավականին […]

Սրճարանի ծեծկռտուքը քաղաքական չի եղել. Ժողովուրդ

Մայիսի 3-ին, ըստ նախնական տեղեկությունների, Արարատի մարզի Մասիս քաղաքի “Եվրո+” սրճարանում երկու քաղաքական ուժերի միջեւ տեղի է ունեցել բախում: Համաձայն շրջանառվող լուրերի` միջադեպի ընթացքում լսվել են կրակոցներ, մասնակիցներից մեկը` Կարեն Տ.-ն, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոց: Այս մասին գրում է “ժողվուրդ”-ը, որի թղթակիցը եղել է  դեպքի վայրում: Բնակիչների հետ զրույցից պարզվել է, […]

Արգամիչը չի բացառել ԱԺ նախագահ դառնալը. Իրավունք

“Իրավունք”-ը  զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ: –Այսօր քարոզարշավը ավարտվում է, ինչպե՞ս կգնահատեք այն: -Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով: –Պարոն Աբրահամյան, այս ընթացքում Ձեր գործունեությունն այնքան էլ հրապարակային չէր: Ինչո՞վ է դա պայմանավորված: -Դա իմ ոճը չէ` անել ինչ-որ բան, […]

ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ. էքստրասենսի կանխատեսւոմը. Հայացք

“Հայացք” օրաթերթի թղթակիցը հեռախոսազրույց  է ունեցել միջազգային կարգի էքստրասենս, Եվրոպայում եւ Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների ու մեդալների արժանացած, հավաստագրերով արտոնված հանրահայտ պայծառատես մոսկվաբնակ Սեդա Վարդանյանի հետ.   – Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները մայիսի 6-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: – Այս օրերին կուսակցությունների միջեւ տեսնում եմ ներքին բախումներ, բացասական երեւույթներ, մայիսի 4-ին, ցավոք, կհնչեն կրակոցներ, իսկ մայիսի […]

“Նախագահ ջանն” Տարոնին ինքն էր “ջան” ասում. Իրատես de facto

Վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն կիրառեց քարոզարշավի նրբագեղ ագրեսիայի մարտավարություն` մաստեր-կլասների առատությամբ: Դասական մոդելը Մաշտոցի պուրակն էր: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Ի սկբանեն հասկանալի էր` հայաստանյան քաղաքական տեխնոլոգիան գեներեցանող այդ նոու-հաուն, կառավարավող այդ սոցիալական կոնֆլիկտն ինչ-որ պահից վերածվելու է քաղաքական “կառավարվող քաոսի”: Հարցը հետեւյալն էր` ո՞ր պահից: Հասկանալի էր. […]

Հայաստանի վարչապետը համաձայնել է նախկին նախագահների հետ. Առավոտ

 “Ես համաձայն եմ  նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոպանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ”,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն “Առավոտի” հարցին, թե  ինչպես կմեկնաբաներ Ռոբերտ Քոչարյանի “Մեդիամաքս” գործակալությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի