25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Նախագահ ջանն” Տարոնին ինքն էր “ջան” ասում. Իրատես de facto

Վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն կիրառեց քարոզարշավի նրբագեղ ագրեսիայի մարտավարություն` մաստեր-կլասների առատությամբ: Դասական մոդելը Մաշտոցի պուրակն էր: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Ի սկբանեն հասկանալի էր` հայաստանյան քաղաքական տեխնոլոգիան գեներեցանող այդ նոու-հաուն, կառավարավող այդ սոցիալական կոնֆլիկտն ինչ-որ պահից վերածվելու է քաղաքական “կառավարվող քաոսի”: Հարցը հետեւյալն էր` ո՞ր պահից: Հասկանալի էր. […]

Հայաստանի վարչապետը համաձայնել է նախկին նախագահների հետ. Առավոտ

 “Ես համաձայն եմ  նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոպանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը եւ երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ”,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն “Առավոտի” հարցին, թե  ինչպես կմեկնաբաներ Ռոբերտ Քոչարյանի “Մեդիամաքս” գործակալությանը […]

Գագիկ Բեգլարյանը խախտեց լռության ուխտը. Հայկական ժամանակ

 Երեկ կեսգիշերին մոտ, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  Երեւանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ այլ աշխատակիցների հետ: Թերթի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է` ոչինչ, ավելի […]

Բիզնես-վոումեն Սիլվան դեռ պայթեցնելու է. Չորրորդ ինքնիշխանություն

 Գործարար Սիլվա Համբարձումյանը “Չորրորդ ինքնիշխանություն”  թերթի հետ հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ իշխանությունների հետ կոմպրոմիսների է գնացել, ինչի համար էլ  վերջին ժամանակներս դադարեցրել էհրապարակային քննադատությունը այս կամ այն պաշտոնյայի կողմից թույլ տված չարաշահումների հետ կապված: “Նախ ես ոչ մի իշխանավորի հետ շփման կամ կոմպրոմիսի դաշտ չեմ մտել, պարզապես ես սպասում էի համապատասխան փաստերի, որպեսզի […]

Սահմանագծում էլի կրակոցներ են. Հայացք

Ադրբեջանական կողմը երեկ դարձյալ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերյանը “Հայացք”-ին տեղեկացրեց, որ թշնամին կրակահերթ է բացել գյուղի վերին թաղամասի վրա: Կրակոցների հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ընդհանրապես, ըստ գյուղապետի, գյուղի ուղղությամբ կրակոցներ պարբերաբար լինում են: “Հարաբերական խաղաղություն է, չես կարող ասել, թե երկու ժամից հետո ինչ […]

Հրանտ Բագրատյանը կոշիկ չուներ. Առավոտ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի քարոզարշավներին մարզերի բնակիչներին խորհուրդ էր տալիս` “երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան”: Բացի այդ, այս օրերին Կոնգրեսի կողմից հնչել են բավականին կոշտ մեղադրաններ՝ ՀՀԿ- հասցեին, որոնց իշխող կուսակցությունը չի արձագանքել: “Առավոտ”-ի հետ  զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք գրանցում են այդ բոլորը եւ նրանց կպատասխանեն հետագայում՝ […]

Հեղինեի ընկերուհիները` մտավորական կոնտիգենտ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով, երեկ ՕԵԿ գրասենյակում,  ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարանը: “ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը` ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռեւս պահպանված իր մտերիմ  ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ “աչոկ” հավաքելով` […]

Օսկանյանին ԲՀԿ-ում չեն ընդունում. 168 ժամ

“Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանի թիկունքին քանի մարդ կա կանգնած: Կարծում եմ, որ շատ քչերը կանգնած կլինեն”,- “168 ժամ”-ի հետ զրույցում  ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով Վ.Օսկանյանի` ՀՀԿ-ին ուղղված սուր քննադատություններին: Իսկ ՀՀԿ պատգամավորն ինչո՞ւ է կարծում, որ ԲՀԿ-ում Վ.Օսկանյանին չեն ընդունում: “Մենք այդքան քննադատել ենք նրան: Եվ եթե Վ. Օսկանյանին ընդունում […]

Ծառուկյանի հեռուստաընկերությունը եթերազրկվել էր. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, երեկ երեկոյան, ժամը 21:10-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո, որում նա սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, 25 րոպեով անջատեցին “Կենտրոն” հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը: Հեռուստատեսությունից թերթին պատասխանեցին, որ մարզերում իրենց դիտում են, եւ որ խնդիրը զուտ տեխնիկական էր: Թեեւ հեռուստատեսության տնօրինությունն արագ շտկեց թերությունը, Երեւանում լուր տարածվեց, թե եթերազրկումը պատիժ […]

Գեներալիտետի հետ Խաչատուրովը նշել է 60-ամյակը. Ժողովուրդ

Նախօրեին Երեւանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` խնջույքը, որին մասնակցել ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Իսկ երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց”» շքանշանով: Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի