Շուշանը չի հասկանում ՀԱԿ-ի պահվածքը. Առավոտ
“Առավոտ”-ի հետ զրույցում Շ. Պետրոսյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց ՀՀԿ-ի զինանշանով դրոշների ու կուսակցության պաշտոնյաների լուսանկարների այրմամբ, կարծիք հայտնեց, որ դա առնվազն ոչ կոռեկտ պահվածք էր. “Դա՞ է քայլը… Նեգատիվով հարց չես լուծի, նրանք նեգատիվ են լցնում, բայց ատելությունը հայը հայի մեջ լցնելով՝ երկիր չեն կառուցի, ուրախացել էի՝ ՀԱԿ-ից մարդ է անցել Ազգային ժողովի՝ բանավեճի, բայց ա՞յդ մակարդակով, դրոշ վառելո՞վ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի: Իրենք իրենց ամբիցիաներին հագուրդ տալո՞ւ, թե՞ ժողովրդին ծառայելու համար են գալիս”,-ասել է ԱԺ ապագա պատգամավորը: