08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հմայակն ու Վարդանը չեն լսում Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Լավատեղյակ աղբյուրներից “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վ. Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից: Օսկանյանը, սակայն, թերթի տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի եւ խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանը […]

Երկու թաղապետ կփոխվի. Հայացք

Թերթը գրում է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները մայիսի 31-ից հետո կունենան նոր ղեկավարներ: Աջափնյակի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գրիգորյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով դարձել են պատգամավորներ:

Նախագահականում հանդիպումից հետո` սպասողական. Ժողովուրդ

Երեկ` երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը եւ ինչ-որ որոշումներ կայացրել: “Ժողովուրդ”-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո` երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի եւ կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ կառավարության կազմում առանձնապես […]

Օսկանյանը` ԱԺ նախագա՞հ.168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի,  ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է: Թերթը հիշեցնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձեւական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Թերթի տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների […]

ՀԱԿ-ը դավադրություն էր կազմակերպել. Հայոց աշխարհ

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ըստ “Հայոց աշխարհ”-ի հայտարարել է. “Ո՞րն էր այս ընտրությունների յուրահատկությունը։ 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմության ձայներն այսպես հեշտությամբ տրվեին իշխանության, այս դեպքում՝ կոալիցիայի ներկայացուցիչներին։ Ցավոք սրտի, ընդդիմադիր որոշ ուժեր, հատկապես ՀԱԿ-ը, իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները, բարեգործության […]

“Վարդան Ղուկասյանը մեռած ա, թաղած չի…”. Հայկական ժամանակ

Կա երեք տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում եւ նստում Կարեն Եսայանի մեքենան, եւ մի քանի րոպե անց մեքենան շարժվում է: “Հայկական ժամանակ” օրաթերթին այս մասին ասել է Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ […]

ՕԵԿ-ի ընտրակաշառք հեռախոսները փչացել են. Երկիր

Ընտրարշավի ժամանակ ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթն ու նշում, որ “ՎիվաՍելի” աշխատակիցներից մեկն օրերս դժգոհում էր, թե “օրը 10-15 չաշխատող հեռախոս են բերում”: Բոլորն էլ ավելորդ չեն համարել աշխատակցին տեղեկացնել, որ հեռախոսները բաժանել է ՕԵԿ-ը, որը “փաստորեն, փորձել ա քցի մեզ”: Ըստ թերթի աղբյուրի` այնպես չէ, […]

Ձեւական բնույթ չսիրող Շուշանը նախագահին քիչ է հանդիպում. Ժողովուրդ

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայր: Ասում են` Շուշանը հետաքրքիր զրուցակից է, եւ նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը: “Ժողովուրդ”-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահացո՞ւ. Հայկական ժամանակ

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: “Ժառանգության” առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան: Գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ  ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Նույն աղբյուրները […]

Յոնջլախի “Էլլան” բոլորին զզվեցրել է. Հայացք

“Անընդհատ, գրեթե ամեն երեկո պարտադրված ենք լսել հայհոյանք, գոռոցներ, ականատես լինել հարբածների կամ իրենց կորցրածների գզվռտոցին”: “Հայացք”-ի խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր առավելապես Արշակունյաց պողոտայի բնակիչներ են, դժգոհում են, որ կինո “Հայրենիքից”  Առաջին մաս տանող ճանապարհահատվածում գտնվող “Էլլա” գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են: Շենքը, որի ներքնահարկում գտնվում է գիշերային այս ակումբը, շրջապատված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի