26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հմայակն ու Վարդանը չեն լսում Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Լավատեղյակ աղբյուրներից “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վ. Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից:
Օսկանյանը, սակայն, թերթի տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի եւ խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաեւ Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է եւ փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որեւէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռեւս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ինչպես գրում է թերթը, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետեւ այստեղ քիչ չեն նաեւ կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ