08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նոր “շեֆ” է ունենալու. Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ: Թերթին հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, […]

Խաչատուրովի որդին վերադարձե՞լ է. Հրապարակ

  “Հրապարակ”-ի տեղեկություններով, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Ըստ թերթի, նա  երկու ամիս է` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: […]

ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է. Ժամանակ

“Ժամանակ” թերթի հետ զրույցում  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համոզված է, որ նոր պատգամավորներով նոր Հայաստան են ստեղծելու: “Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եւ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, եւ ես հավատում ու վստահում եմ”,-ասել է քաղաքապետը: Նրա կարծիքով, ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է: […]

Քոչարյանը Բակոյին եւ Արկադին ասելու բան ունի. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հավաստի աղբյուրների,  ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ Գանձասարում առանձնագրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում վերջիններս խոսել են ամենատարբեր թեմաներից: Թեեւ Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս “զադանիա” է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, […]

Կոալիցիան մեռավ, կեցցե կոալիցիան. Իրատես de facto

Ասել էինք` գրկում խեղդելը քաղաքական ամենակայացած տեխնոլոգիան է: Շաբաթ օրն առավոտյան Գագիկ Ծառուկյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ` պայմանավորվելու կոալիցիոն խնդիրների շուրջ: Ճիշտ է, ԲՀԿ-ն վեց նախարարական պորտֆել է ցանկացել, բայց ստացել է հինգը. դե վեցը ուզել են, որպեսզի գոնե հինգն ստանան: Ասել ենք` հինգերորդը մշակույթի նախարարությունն է /երբեք ու ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի […]

Հանդիպել են, չեն հանդիպել….168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մամուլում տեղեկություններ կային, թե ԼՂՀ-ում անցած շաբաթ չեն հանդիպել ՀՀ գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Թերթը հիշեցնում է, որ նրանք Ստեփանակերտում միասին մասնակցում էին ԼՂՀ բանակի 20-ամյակի առիթով կազմակերպած զինվորական շքերթին: Թերթի տեղեկություններով, Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն, այնուամենայնիվ, հանդիպել են: Նրանք քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հնարավոր կոալիցիայի եւ […]

Լքում է ՕԵԿ-ը. Հայացք

“Հայացք” օրաթերթի հավաստմամբ` առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը պաշտոնապես դուրս կգա “Օրինաց երկիր” կուսակցությունից: Սա բնական է, քանի որ պատգամավոր չդարձավ, իսկ ՕԵԿ-ն էլ կորցրեց նախարարի “քվոտան”:

“Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս….”. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաեւ` իշխանական կոալիցիայի կազմը: Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է եւ, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձեւավորվելու է: Շաբաթ օրը […]

Գլխավոր Արծիվը` նախարա՞ր. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, ՀՀ նախագահական նստավայրում` արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չեն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության: “Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության  նախարար […]

“Պերվի կրուգ” կանայք “Բացահայտում” խաղացին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  փոխանցմամբ, օրերս հայրենի օլիգարխներից մեկին պատկանող ռեստորանային համալիրում մեծ խնջույք են կազմակերպել բարձրագույն չինովնիկների ու մեծանուն մանդատավորների կանայք` ի նշան իրենց քաջագործ ամուսինների հաղթանակի: Նրանց կազմում են եղել մեծն վարչապետի տիկինը, “Ջերմուկ Գրուպ” ընկերության Աշոտ Արսենյանի`Քլոսի կինը, “Վալեքս Գրուպ”-ի սեփականատերերի տիկնայք, նախարարական կանայք եւ շատ ուրիշները, որոնց հավաքույթը վերածվել է “Բացահայտում” հաղորդաշարի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի