09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է. Ժամանակ

“Ժամանակ” թերթի հետ զրույցում  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համոզված է, որ նոր պատգամավորներով նոր Հայաստան են ստեղծելու: “Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եւ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, եւ ես հավատում ու վստահում եմ”,-ասել է քաղաքապետը: Նրա կարծիքով, ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է: “Ինչքան էլ այսօր ընդդիմություն է դարձել: Այն ժամանակ դիմություն էր, դարձավ ընդդիմություն, եւ այդպես ժողովրդին կարողացավ ապակողմնորոշել”,-ասել է քաղաքապետը` համոզմունք հայտնելով, որ ապակողմնորոշվելով` որոշակի ձայներ է խլել Հանրապետականից:

Վարդան Ղուկասյանը նաեւ խորհուրդ է տվել եվրոպացիներին: “Գյումրիի ընտրությունները ՀՀ-ում, Եվրոպայից սկսած կարող են գալ տեսնել, որ Գյումրիի քաղաքապետը առանց կեղծիքի, կաշառքի մշտական ընտրվել է, եւ թող գան սովորեն”, “Ժամանակ”-ին ասել է Վարդան Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ