26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչատուրովի որդին վերադարձե՞լ է. Հրապարակ

 

“Հրապարակ”-ի տեղեկություններով, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Ըստ թերթի, նա  երկու ամիս է` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում:

Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, եւ այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած “Ռոժ” մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ:

Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը եւ այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից` 90 մլն դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ