05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս ընտրությունները կարող են “դարակազմիկ” համարվել. Reuters

Միջազգային մամուլը, ինչպես եւ օտարերկրյա մի շարք դիվանագետներ անդրադարձել են նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը կարծիք է  հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցել: Նա նաեւ դրական կարծիք է հայտնել նախընտրական քարոզչության մասին:

Լատվիայի ԿԸՀ-ի փոխնախագահ, միջազգային դիտորդ Կարլիս Կամրաձիսը “Новости Армения”-ին տված հարցազրույցում հայտնել է, որ որեւէ լուրջ խախտում չի գրանցել եւ կարծում է, որ ընտրողների ակտիվությունը քվեարկությանը գովելի է, քանի որ 50-60 տոկոսը շատ լավ ցուցանիշ է Հայաստանի համար:

Ռուսական “Росбалт”-ը գրում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործերի մասին` նշելով, որ նրանց կողմից նախընտրական կաշառքներ տալու դեպքեր են գրանցվել:

“Reuters”-ը նշում է, որ շատերի կարծիքով այս ընտրությունները` համեմատած 2007-ի եւ 2008-ի ընտրությունների հետ, կարող են “դարակազմիկ” համարվել` միաժամանակ ընդգծելով նաեւ թեթեւ խախտումների մասին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ