08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան թե՞ Արմեն Գեւորգյան. Իրատես de facto

Ո՞վ է լինելու Հայաստանի ապագա վարչապետը: Հարցնում է “իրատես de facto”-ն եւ փորձում վերլուծել ստեղծված իրավիճակը: Թերթի տեսակետով,  ընտրությունների ողջ ինտրիգը հենց սա է: Կոնֆիգուրացիաները հետեւյալք են. ա) ստատուս-քվոյի պահպանում: Սա նշանակում է` վարչապետ է մնում Տիգրան Սարգսյանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ ընտրությունները պետք է լինեն բավականին բարձր մակարդակով, ինչպես խոստացել է […]

Բարեւ, ես Նիկոլն եմ. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատում է, որ գորշ, միապաղաղ քարոզարշավի ժամանակ “Հայկական ժամանակ” թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը որ միայն էկրանից ու հարթակից է հստակ խոսում, այլեւ նոր որակի քարոզչություն է իրականացնում: Նա նախ իր ընտրողներին հասցե առ հասցե նամակներ հղեց, որտեղ մատչելի բացատրում էր, թե ինչու է խնդրում նրանց  քվեն: “Իսկ այժմ էլ ընտրատարածքի բոլոր բնակինչերն այս օրերին […]

Փնտրվում են ՕԵԿ-ական խնամի-բաջանաղ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, Լոռու մարզկենտրոնից 2 կմ հեռու գտնվող Գուգարք գյուղի բնակիչներն արդեն քանի օր է  ՕԵԿ-ական ծանոթ-բարեկամ են փնտրում` որպես ընտրակաշառք հեռախոս ստանալու համար: Գյուղացիները, խնամի-բաջանաղների միջոցով պարզել են, որ հեռախոսի գինը 25 հազար դրամի սահմաններում է: Գուգարքի 3 փողոցներում 12 ընտանիքներ գրանցելուց հետո է միայն պարզ դարձել, որ ՕԵԿ-ը անկախ ընտանիքի անդամների թվից` […]

“Քլնգելու” են կառավարությանը. Առավոտ

“Առավոտ”-ի ունեցած տեղեկություններով` նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում գործադիր իշխանությանն ուղղված քննադատություններով լի հոդվածները ողողելու են մամուլը: Հետաքրքիր է, որ այդ “նախաձեռնությունը” որոշ կառավարամերձ շրջանականերից է գալիս, եւ սույն գործի համար աստղաբաշխական գումար է ներդրվելու` շուրջ 300 000 ԱՄՆ դոլար: Թերթի աղբյուրները նշում են, որ այդ ամենի մասին տեղյակ են կառավարությունում, անգամ գիտեն, թե ովքեր […]

ԿԸՀ-ի նախագահի տունը դեռ մարդ չի մտել. Հայացք

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի տուն ոչ մեկը չի գնացել եւ անձնագրային տվյալներ չի հավաքագրել: Նման պատասխան է տվել նա “Հայացք” օրաթերթի հետ հարցազրույցում: Թերթի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպես է ԿԸՀ-ն արձագանքում համատարած այդ երեւույթին: “Ես, անկեղծ ասած, չգիտեմ` դուք ինչով եք ֆիքսել դա: Եթե կա նման փաստ, պետք է ուղղակիորեն […]

Մանկասպանների խումբը հետեւում է քաղաքում շրջող միայնակ երեխաներին կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, Սումգայիթը համարվում է սատանայական քաղաք: Խոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է: Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց այն, ինչ այդ քաղաքում կատարվում է վերջին օրերին, լուրջ անհանգստացրել է Ադրբեջանի ողջ իրավապահ համակարգին: Սումգայիթում համառորեն լուրեր են տարածվել, որ “գործում է […]

Զինծառայողներին` արձակո՞ւրդ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ՀՀ ԶՈԻ զինծառայողներին նույնպես ընտրությունների շրջանում 2-3 օր արձակուրդ է տրամադրվելու, որպեսզի նրանք ոչ միայն քվեարկեն բնակության վայրում, այլեւ ՀՀԿ-ի օգտին քարոզեն իրենց շրջապատին: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնաթյան հետ վարչությունից թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հերքել են `պատասխանելով, որ ԸՕ-ի համապատասխան “խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվում են […]

ՀԱԿ-ի թեկնածուն մեռելներին խնդրել է մայիսի 6-ին չգալ. Հրապարակ

Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը “Հրապարակ”-ին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ` այստեղ եւս ընտրացուցակներն ուռճացված են: Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ: “Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, եւ իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: […]

Առաջնորդը Բիշարյանի հետ ծանր խոսակցություն է ունեցել. Երկիր

Չնայած Gallup-ը ՕԵԿ-ին 6 տոկոս հաղթանակի բերկրանք է շնորհել, բայց ՕԵԿ-ում լավ են հասկանում, որ այդքան ձայն իրենք չունեն: “Երկիր” օրաթերթի տեղեկություններով, օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ծանր խոսակցություն է ունեցել կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: Առաջնորդը գուժել է Բիշարյանին. ավագ եղբայրը հրաժարվում է կրտսեր եղբորը պաշտպանելու պարտականություններից, ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը միայնակ է մնալու, ինչն […]

Ընտրե՞լ ԲՀԿ-ին` սիսիանցիները զարմացել են Ծառուկյանի ասածից. Ժողովուրդ

Սիսիանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ընտրողների հանդիպումը հետաքրքիր ընթացք է ունեցել: Ըստ “Ժողովուրդ”-ի, երբ Ծառուկյանը մարդկանց մեջ եղած վախը կոտրելու համար հայտարարել է, թե “մարզպետերին ու քաղաքապետերին մի´ լսեք, ձեր խղճով քվեարկեք”, սիսիանցիները տարակուսել են: Բանն այն է, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ է, եւ հավաքված մարդկանց մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի