14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը զգուշացրել է “ալաբուլա” գյուղապետերին.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` “ժելեզնի” ձեւով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլեւս սկանդալներ չի սարքելու եւ որ “մեռած” 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց…
“Եվ ընդամենը երկու օր առաջ, “ՉԻ”-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ “կատոկի” է ենթարկել իր աչքին “ալաբուլա”  երեւացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. “Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա””,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ