25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ական թեկնածուն հրաժարվել է եւ Մասիսում փակել գրասենյակները. Հայկական ժամանակ

Նախօրեին ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ էր ներկայացրել 18-րդ համարը` “Բույսերիի աշխարհ” արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր), որը համարվում էր ՕԵԿ-ի Մասիս քաղաքի եւ հարակից գյուղերի հենարանը` ձայներ ապահովողը:

Ըստ “Հայկական ժամանակ”-ի ՕԵԿ-ից Համբարձումյանի ինքնաբացարկը մեկնաբանել էին որպես կուսակցական որոշում` պատճառաբանելով, թե նա զբաղվելու է կուսակցության խնդիրներով: Այս մեկնաբանությունը, ինչպես երեկ թերթի հետ զրույցում նկատել են մասիսցիները, առնվազն ծիծաղելի է` հաշվի առնելով, որ կուսակցության խնդիրներով զբաղվելու դեպքում Համբարձումյանը քաղաքից չէր հավաքի ՕԵԿ-ի բոլոր զովազդերը, ցուցապաստառները եւ չէր փակի գրասենյակները: Քաղաքում շրջող լուրերով Համբարձումյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պայմանավորվել էին, որ բիզնեսմենը ՕԵԿ-ի համար Մասիսից ապահովելու է ութ հազար ձայն, ինչի համար արվող ծախսերի 1/3-ը հոգալու է անձամբ, իսկ 2/3-ը հոգալու է կուսակցությունը:

Ինչպես թերթին հաղորդել են Համբարձումյանի մտերիմները` “Բույսերի աշխարհի” հիմնադիրը արել է իր “փայ” ծախսը, Մասիսում ապահովել ամենաշատ քարոզչական պաստառները, 20-30 գրասենյակ բացել, ցուցակագրել 8 հազար քաղաքացու եւ երբ գնացել է Արթուր Բաղդասարյանի մոտ` նախընտրական ծախսերը կոմպենսացնելու, վերջինս ասել է` փող չկա, կարող ենք հեռախոս տալ:
Իրեն “քցված” համարելով` Համբարձումյանը ետ է գնացել, ինքնաբացարկի դիմում գրել, փակել իր բացած բոլոր շտաբերն ու հավաքել բոլոր պաստառները: “Հայկական ժամանակ”-ը  գրում է, որ նույն երեկոյան Մասիս է այցելել ՕԵԿ-ական պատվիրակությունը` Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ եւ փորձել Համբարձումյանին համոզել, թե եթե մնա կուսակցությունում` “100%-ով պատգամավոր է դառնալու”, ինչը, սակայն, չի ստացվել: Մասիսցիները պատմում են նաեւ, որ այնուհետեւ ՕԵԿ-ականները քաղաքով ընկած գրասենյակ են փնտրել, բայց այդ օրվա դրությամբ չէր հաջողվել գտնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ