24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյան-Ծառուկյան պայմանավորվածություն. Ազգ

Թերթը ուշագրավ բացահայտումներ է անում վերջին շրջանում քաղաքագիտական շրջանակներում ամենաքննարկվող հարցի վերաբերյալ: Ռեւերանսներից մինչեւ սիրախաղ, հաշվարկով ամուսնություն. որակվող ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները բացահայտել է ռուսական պարբերականը:

Թերթը գրում է. “Հեղինակավոր “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին եւ ընթացիկ ընտրարշավի առանձնահատկություններին: Թարգմանաբար եւ աննշան կրճատումներով ընթերցողին ենք ներկայացնում ուկրաինացի լրագրող Դմիտրի Նաումովի հոդվածը, որը, ինչպես կնկատի ընթերցողը, որոշ եզրերով համահունչ է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի մտքերին:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 17 օր: Նախընտրական արշավը, որին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություն եւ մեկ դաշինք (ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը), թափ է հավաքում` գնալով ավելի ակնհայտ դարձնելով ընթացիկ կամարտահայտման առանձնահատկությունները:

Փորձագետները նախընտրական արշավն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Նրանք ընդգծում են, որ իրավապահ մարմինների ակտիվ դիրքորոշման շնորհիվ հաջողվում է խուսափել այդ երկրի համար ավանդական` “անձնավորված” եւ ծայրաստիճան հուզական նախընտրական իրավիճակից: Բացի այդ, բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները մամուլի հասանելիության ու քարոզչություն իրականացնելու հավասար պայմաններ ունեն:

Ազգային ժողովի նոր անդամների ընտրության քվեարկությունը կայանալու է մայիսի 6-ին: Հեղինակավոր The Gallup International կազմակերպության վերջին սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ ամենայն հավանականությամբ խորհրդարան կանցնեն հինգ ուժեր: Սակայն մրցարշավի առաջամարտիկները երկու քաղաքական ուժեր են: Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա 34% տոկոս կստանար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 28%` “Բարգավաճ Հայաստանը”, որը գլխավորում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը:

Քանի որ քաղաքական ուժերը «քիթ-քթի» են, փորձագետները նախազգուշացնում են` հնարավոր է դա ոչ միանշանակ հետեւանքների հանգեցնի: Երկու կուսակցություններն էլ հավակնում են բացարձակ առաջատարության եւ միաժամանակ ընդգրկված են կառավարող կոալիցիայի մեջ:

Միեւնույն ժամանակ հասարակության մեջ ամրապնդվել է կարծիք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որն անհաշտ ընդդիմության փառավոր համբավ ուներ, հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ: ՀԱԿ-ը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանը, ով 2008 թվականի հետընտրական ողբերգական իրադարձությունների ժամանակ ժողովրդին բարիկադների էր հանել:

Երբ ընտրողները սկսեցին խոսել այն մասին, թե տերպետրոսյանական շրջանի պաշտոնյաների կողմից ղեկավարվող ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ նույն խաղն է խաղում, փորձառու ազատականները, որ պատրաստ չէին առեւտրին, լքեցին Կոնգրեսը: Դա նաեւ հիասթափեցրեց ՀԱԿ-ի երիտասարդական թեւի հազարավոր ներկայացուցիչների` չնայած երիտասարդությունը դաշինքի եթե ոչ միակ, ապա` էական շարժիչ ուժն էր:

Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ գաղտնի պայմանավորվածությունները միջնորդավորված ձեւով հաստատում է այն, որ ընդդիմադիր “Հայկական ժամանակ” թերթը կտրականապես դադարեցրել է նկատել վերջինիս “թերությունները”: Չնայած, որ մինչեւ վերջերս թերթի խմբագիր եւ ՀԱԿ առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ ձեւով էր արտահայտվում Ծառուկյանի մասին եւ “օլիգարխի դեմ համաժողովրդական պայքարի” կոչ էր անում:

Փորձագետները հանգում են այն մտքին, որ փող ու միջոցներ չխնայող եւ ապագա խորհրդարանում առնվազն երկրորդ տեղին հավակնող ԲՀԿ քաղտեխնոլոգները հույս ունեն ընտրությունների ժամանակ տիրանալ ներքին խժդժություններից ու ֆինանսական կախվածությունից թուլացած ՀԱԿ-ի ձայներին:

Սակայն, քաղաքագետների կարծիքով, Ծառուկյանի ուղին սայթաքուն է: Ինչպես արդեն նշեցինք, ՀԱԿ-ում արդեն պառակտում եղել է ու ազատական երիտասարդության ճնշվածությունն ակնհայտ է, իսկ իր` Բարգավաճի համակիրների շարքերում խմորումներ են սկսվել:

Փորձագետների կարծիքով` “դաշտային” շատ կուսակցականներ բարգավաճականների համար աշխատում էին ոչ միայն հանուն փողի, ինչը պարբերաբար ներարկվում է այդ` համեմատաբար երիտասարդ կառույցի մեջ, այլեւ ԲՀԿ-ն ընկալում էին որպես իշխանության մաս, յուրօրինակ “տանիք”:

Այժմ, երբ “Բարգավաճ Հայաստանը” փորձում է հակադրվել իշխանություններին, դա ինչ-որ չափով լարում է շարքային անդամներին ու քարոզիչներին, որոնցից յուրաքանչյուր երկրորդը հասարակ մարդու տեսանկյունից հստակ ու հասկանալի մոտեցում ունի` առճակատման մեջ չմտնել հանուն քաղաքական գաղափարների:

Այս ֆոնին ընտրությունների դժվար կանխատեսելի մասնակցի է վերածվում ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցությունը: Այն նույնպես հավակնում է ՀԱԿ-ը լքած ազատականների ձայներին: Բացի այդ, նա փորձում է բազմապատկել ուժերը` ի հաշիվ չկողմնորոշված ընտրողների”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ