Ընտրարշավի ընթացքում քիթ ջարդելը անձնական բնո՞ւյթ է կրում. Առավոտ

Թերթի թղթակիցը օրերս Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցերլ է, թե ինչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը:
“Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ` որքան որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ, խանգարիչ հանգամանք չկա, դա ինչ-որ իմաստով ներշնչող է, այսինքն` չեն խանգարում քարոզարշավը անցկացնելուն:
Բայց այս միջադեպերը, գիտեք, կարծում եմ, որ խորքում անձնական բնույթ են կրում”,-կարծիք է հայտնել ՀՅԴ-ական պատգամավորը: