24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաղեր եք տալիս… ինչու ընդդիմադիրները չեն համարձակվում բանավեճի հրավիրել Ծառուկյանին. Առավոտ

Թերթի խմբակգրականն անդրադառնում է նախընտրական իրավիճակին, վերլուծելով քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի մանյովրները: Խմբագիրը  նախագահացուների  սեփական “քաստինգն” է անցկացնում : Այսպես, Արամ Աբրահամյանը գրում է.

“Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լևն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձևով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով` կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը: Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է:

Վախենում եմ ոչ անձամբ ինձ համար. պարզապես այդ նախագահի օրոք տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն` Հոկտեմբերի 27 և Մարտի 1, որոնք երկու անգամ մի քանի տարով ետ գցեցին մեր երկրի զարգացումը: Վերը թվարկած գործիչներից ոչ մեկը դա թույլ չէր տա: Առաջին նախագահը կարող է անկեղծորեն վիրավորվել, երբ ինչ-որ մեկն իր նման չի մտածում, ներկայիս նախագահն այդպիսի մարդուն կփորձի համոզել իր ճշմարտացիության մեջ:

Երկրորդ նախագահը երբ տեսնում է, որ իր հետ համաձայն չեն, զուտ բնազդորեն ձեռքը տանում է դեպի ատրճանակը: Նույն ռեժիմի պայմաններում կա բնավորությունների տարբերություն, և Ռոբերտ Քոչարյանի բնավորության առանձնահատկությունները կարող են երկրի համար վտանգավոր լինել: Եթե իմ հարգարժան բարեկամները ՀԱԿ-ից կամա թե ակամա դրան նպաստում են, ապա, ինձ թվում է, սխալ են վարվում:  Երկխոսության մասին:

“Ընդդիմադիր կողմը (ՀԱԿ-ը` այսինքն-Ա. Ա.) շատ դաժան պայքարից հետո երկխոսության նստեց` սկսելով մի այնպիսի նախադեպ, որ պիտի փայփայվի, գուրգուրվի, դառնա ընդդիմության և իշխանության Աստվածաշունչը քաղաքական, բայց էլի գտնվեցին մարդիկ, անգամ մի թերթ, որ այդ երկխոսության հիմնական ջատագովն էր, համարում էր, թե այդ երկխոսությունը սխալ է եղել”:

Եթե “մի թերթը” “Առավոտն” է, ապա անձամբ գտնում եմ, որ երկխոսությունը շատ էլ ճիշտ է եղել: [Բնականաբար, մեր թերթում նաև այլ կարծիքներ են հրապարակվել]: Ավելին` ես կողմ էի, որ երկխոսությունը շարունակվեր ու “չլռվեր” պիտբուլների դնչկալների խնդրի վրա. այդ ընթացքում հնարավոր կլիներ իշխանություններից կորզել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընտրական տեղամասերի պարտադիր նկարահանումը և շատ այլ բաներ, որոնք հիմա կհեշտացնեին ընդդիմության գործը:

Միացյալ շտաբի մասին: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որ կարողացան, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները, այդ շտաբը ստեղծել: Առաջին նախագահի հետ միասին չեմ հասկանում, թե ինչու “Ժառանգությունը” չի մասնակցում տվյալ կառույցի աշխատանքներին: Աստված տա` այդ շտաբն իր առաքելությունը կատարի ու գոնե որոշ չափով կասեցնի ընտրախախտումները: Իմ առարկությունները վերաբերում են ոչ թե շտաբին, այլ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Չի կարող պատահել, որ 10 նախարար ունեցող քաղաքական ուժը “գող-ավազակ” է, իսկ 3 նախարար ունեցողը` սրբերի հավաբածու:

Չի կարող պատահել, որ երկու օլիգարխները բութ և անգրագետ լինեն, իսկ մեկը Հարվարդի մակարդակ ունենա: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ մեծամասնականով ոչ մի ընդդիմադիր չի համարձակվել առաջադրվել, նրան բանավեճերի հրավիրել և այլն: Եթե իսկապես պայքարում եք համակարգի դեմ, ապա պայքարեք ամբողջապես, ոչ թե հատվածաբար: Եթե խաղեր եք տալիս` ուրիշ հարց”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ