05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Խորհրդարանական լսումները չեն լինի. Հայկական ժամանակ

Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։ Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար […]

ՕԵԿ-ը Դոն Կիխոտի դերում. Հայոց աշխարհ

 Որոշելով հուլիսի 18-ին միտինգ անել Թատերական հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, “Օրինաց երկիրը” այնուամենայնիվ մեծ ռիսկի է դիմում։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:    Խնդիրն այն չէ, թե ինչ կշահի կուսակցությունը։ Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի շահի։ Դոն Կիխոտը նույնպես պաշտպանում էր ճնշվածներին։ Եվ ի երախտագիտություն ճնշվածից ստացավ. “Անիծյա՛լ լինեն այս աշխարհի բոլոր թափառական ասպետները”։     […]

Ի՞նչու շտապեց Օբամայի ընտանիքը. Ժողովուրդ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք եւ Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաեւ դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է:  Այս իրավիճակը […]

“Նիսիայով” հարսանիքներ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով ռեստորաններում սկսել են “նիսիայով” հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ այն ցանկալի չէ ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի […]

Շարմազանովը հարյուր տոկոսով հայ է, հարյուր տոկոսով հույն. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: –Ո՞ւր գնա Շարմազանովը այս տարվա ամռանը: -Ինչպես միշտ, այս տարի ամռանը Շարմազանովը գնալու է Ալավերդի: –Մի խաբեք, Շարմազանով, մի խաբեք` էլի տեղ եք գնալու` աչքիս: -Այո, նաեւ Հունաստան եմ գնալու: –Մայր հայրենիքը կանչո՞ւմ է Շարմազանովին: Ի՞նչ եք անում այնտեղ, Շարմազանով: -Կանչում է, ինչո՞ւ ոչ: Այցելում եմ բարեկամներիս: –Է, գոնե հա՞յեն: -Եվ հայ են, եւ հույն են: Ալավերդի գնացել են […]

Կարաոկե բարերը, ակումբները “պոռնկատնե՞ր”. Ժամանակ

Խանջյան փողոցի կարաոկե ակումբները վերածվել են փոքր “հոթելների”՝ ահազանգում են տեղի բնակիչները՝ “Ժամանակ”-ի հետ զրույցում նշելով, որ ակումբներրի կահավորված առանձնասենյակներց հիմնականում կասկածելի վարքով աչքի ընկնողներն են օգտվում: Խանջյան 31 հասցեից մինչեւ Խանջյան-Թումանյան խաչմերուկ բնակելի շենքերի տակ գտնվող կարաոկե, դիսկո ակումբների, բարերի աղմուկը, մի կողմից է լցրել հարակից շենքերի բնակիչների համբերության բաժակը, մյուս կողմից էլ՝ հատկապես գիշերը, […]

Գերմանացիների “երկաթե շերեփը”. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Գերմանիայի ֆուտբոլի թիմի երկրպագուն չէ: Նրան առանձնապես չի հուզում՝  թե ով դարձավ աշխարհի չեմպիոն, ում ինչ հաշվով է հաղթել: “Պարզապես չեմ կիսում “հայաստանյան բանաձեւը”՝ արժանի էր սա, բայց հաղթեց նա: Ինձ թվում է դա պարտվողի. անհաջողակի, “լուզերի” տրամաբանություն է: Իբր ես կամ էլ իմ սիրած թիմը ամենալավն ենք, բայց հանգամանքները, […]

Վանաձորցիները անժամկետ գործադուլ են անելու. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի տեղեկություններով, Վանաձորի “Քիմպրոմ” ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: Խոսքը 6-11 ամսվա աշխատավարձի մասին է: Ընկերությունում արտադրություն չկա, եւ աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ է սպասվում “զախվատ”-ով վերցրված ձեռնաշարժին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վերջին երկու օրվա ընթացքում հանրության ցնցած լուրը 20-ամյա մի երիտասարդի “զախվատն” էր, ով ոստիկանություն բերման էր ենթարկվել հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսեւորելու եւ ձեռնաշարժությամբ զբաղվելու կասկածանքով: Թերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից, իրավաբան Զարզանդ Գաբրիելյանը նշել է, որ հետաքննություն է ընթանում, այդ մարդուց բացատրություն է վերցրվել […]

Երիտասարդ ժառանգականի թանկ ավտոմեքենան. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրում է, որ “Ժառանգության” անդամ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ամերիկյան երկար ուղեւորությունից հետո փոխվել է, եւ վերից վար է նայում բոլորին: Ավելին, մինչ ուղեւորությունը սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող ավագանու անդամը միանգամից ձեռք է բերել լրիվ նոր ու բավականին թանկ ավտոմեքենա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի