08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Նոր մանրամասներ վարչապետի ՌԴ այցից. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է.

“ՉԻ” տեղեկություններով՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Հովիկ Աբրահայանի ՌԴ կատաարած այցից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետն առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում։ Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

“ՉԻ”  աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգն ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդեւի առաջարկով ջերմ զրույցը տեղափոխել են  ավելի նեղ շրջանակ. Նստել են մոտորանավակ եւ ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ուղեւորվել են դեպի Սեւ ծովի խորքերը։

Ի դեպ, այդ այցից եւս մեկ հետաքրքիր նորություն. Երկու վարչապետների միջեւ միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ