17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ”.Սեյրան Օհանյան. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է “168 ժամ” թերթի հարցերին.

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստերով, եւ պատասխանելով հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ զենքի մատակարարումներն այլեւս մտահոգիչ չափերի են հասել` ստիպելով նախագահին հրապարակայնորեն արտահայտվել դրա մասին, Ս. Օհանյանն ասել է. “Իրականում, միշտ էլ այդ հարցը հնչել է, եւ մենք ասել ենք` դա մեզ որոշակիորեն անհանգստացնում է: Չեմ կարծում, որ պետք է այդպիսի հարցադրումներ անել, իրականում, այո, մտահոգություն միշտ եղել է: Ամեն դեպքում հակառակորդը զինվում է սպառազինությամբ: Մենք նշել ենք, որ, ըստ էության, ամեն դեպքում, չնայած վաճառքի հանգամանքներին, հայ-ռուսական ռազմական համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր հիմքերի վրա է դրված, եւ մենք իրականացնում ենք հստակ ծրագրեր: Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ, մենք ասիմետրիկ սպառազինության ծրագրեր ունենք եւ մրցավազքի մեջ չենք մտնում նրանց հետ”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ